Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը խոսքերով «չափալախեց» Գալուստ Սահակյանին ու «կուռկուռի ձագ» անվանեց, Սերժ Սարգսյանին էլ «կաղ բադիկ» անվանեց (Տեսանյութ) 

Փետրվար 27,2015 13:01

«Քառօրյան վերածվեց ռեժիմի նկատմամբ դատավարության: Դա դատավճիռ էր ռեժիմի նկատմամբ»,- այսօր, խորհրդարանական բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ իրենք կարողացան ապացուցել, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման յոթ տարիների ընթացքում Հայաստանը հատել է բոլոր «կարմիր գծերը»:

Նա կարծում է, որ իշխանությունը լիակատար պարտություն կրեց` կարծելով, թե ՀԱԿ-ը չի կարողանալու դիմակայել մեծամասնությանը: Նա ԱԺ ղեկավարությանը մեղադրեց «մանկապարտեզի երեխայի» կեցվածք ընդունելու մեջ, որ նիստերը վարելու փոխարեն նեղացկոտ մեկնաբանություններ ու վրավորանքներ էին տեղում: «Բայց ես կարողանում էի հակադարձել, քանի որ դուք տեսաք, թե ինչպիսի «կուռկուռի ձագ» էր դառել Գալուստ Սահակյանը, երբ ես հակադարձելու հնարավորություն ունեցա»,- ասաց նա` հավելելով, որ անգամ ոտնահարելով ԱԺ կանոնակարգը, ԱԺ նախագահը փորձում էր ՀԱԿ-ին աշխատելու հնարավորություններից զրկել: «Գալուստ Սահակյանը հիմա կստանա արժանի չափալախը»,- ասաց Լեւոն Զուրաբյանն ու հավելեց. «Ես կաղում եմ ոտքով, ընդունում եմ: Դա նորմալ է, բուժվող է: Գալուստ Սահակյանը կաղում է մտքով եւ լեզվով»: Ըստ նրա՝ կաղում է ռեժիմը, ռեժիմի «պարագլուխն էլ կաղ բադիկ է»: Ու բացատրեց, որ դա քաղաքագիտական տերմին է, այդ կերպ ասում են այն նախագահին, որն արդեն իր երկրորդ ժամկետն է սպառում եւ պիտի հեռանա իշխանությունից:

Լեւոն Զուրաբյանի համոզմամբ, այսօր իշխանությունն ամեն ինչ անում է`«կաղ բադիկի սինդրոմից» դուրս գալու համար`նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումները:

Մանրամասները` տեսանյութում

Իսկ քաղաքականությունց ի՞նչ կա, ռեժիմը խուճապի մե՞ջ է` Լեւոն Զուրաբյանին հարցրեց լրագրողներից մեկը: «Խուճապի մեջ էր, եթբ պիտի լիներ ամսի 20-ի հանրահավաքը»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը`շարունակելով. «Տեռորով, հարձակումներով կարողացավ ԲՀԿ-ին դուրս հանել`չգիտեմ ժամանակավորապես, թե՞ ընդմիշտ»:

Ասաց, որ հիմա իշխանությունը մի քիչ հանգստացել է, բայց դա ժամանակավոր է, քանի որ երկրում աղետալի վիճակ է, ռեժիմն էլ երկիրը տանում է տապալման: «Եթե ինքնավստահ իշխանություն լինեին, քառօրյայի ժամանակ մեր միկրոֆոնները չէին անջատի, նրանք վախենում են ընդիմության սուր խոսքից ու անգամ մեկ րոպե խոսքի իրավունք չեն տալիս»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    էս Լյովիկի գլուխը ցավում ա աչքիս….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728