Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Նպատակային ուսուցմամբ սովորում է 114 ուսանող»

Փետրվար 27,2015 12:56

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեսյբուքյան էջում հրապարակել է հետեւյալ տեղեկությունը.

Այս տարվա դրությամբ ՀՀ ՄԱՐԶԵՐԻՑ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ թիվը Հայաստանի բուհերում կազմում է 114 հոգի:

Այս ուսանողները սովորում են 6 բուհերում` բժշկականում, մանկավարժականում, լեզվահասարակագիտականում, ագրարայինում, կոնսերվատորիայում և Վանաձորի համալսրանում:

Այս ծրագրի նպատակը մարզերում երիտասարդ կադրերով համապատասխան առաջնահերթ մասնագիտություններով ապահովման խնդրի կարգավորումն է:

Վերջերս մենք խստացրեցինք նպատակային ընդունելության կարգը, որպեսզի այս ծրագիրը նպատակին ծառայի և շրջանավարտները իրոք ապահովվեն աշխատանքով և պիտանի լինեն իրենց համայնքներին և բնակչությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728