«Դա ապատեղեկատվություն է, ծիծաղելի սուտ»,- այսօր, խորհրդարանական բրիֆինգների ժամանակ ասաց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը`հակադարձելով մամուլի այն հրապարակումներին, որ ԲՀԿ-ն լքած պատգամավորներին ՕԵԿ-ն իր շարքերն է փորձում անդամագրել:
Պատգամավորը չհերքեց, որ տարբեր հանդիպումներ ունենում են թե ԲՀԿ-ն արդեն լքած, թե դեռ ԲՀԿ-ական պատգամավորների հետ: Ասաց, որ բոլոր քաղաքական ուժերում էլ ընկերներ ունեն իրենք, տարբեր առիթներով հանդիպում են: Ներկայիս հանդիպումներն ու քննարկումները, Հովհաննես Մարգարյանը բացատրում է ստեղծված իրավիճակում հետագա գործունեության եւ համագործակցության հետ կապված հարցեր:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ