«Ժողովուրդ»-ը դեռեւս հունվարին տեղեկացրել էր, որ ռուսաստանաբնակ հայ գործարար, արծվաբերդցի Սուրիկ Երիցյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ ու նրան տեղեկացրել, որ ցանկանում է Տավուշի մարզում ձեռնոցի արտադրություն հիմնել։ Տեղեկացրել էինք նաեւ, որ գործարարը շրջել էր Տավուշի մարզում, սակայն որեւէ տարածք չէր կարողացել «գտնել», քանի որ բոլոր տարածքները կրկնակի գնով էին ցանկացել վաճառել գործարարին։
Սակայն այս հարցում, «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն, գործարարի «բախտը» չի բերել, քանի որ նախկին գործարանի տարածքը պատկանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանին (բնականաբար, այն գրանցված չէ իր անունով), որը ոչ մի կերպ զիջումների չի գնացել։
Պարզվում է՝ դատավորն իր տարածքը գնահատել է 700 հազար դոլար, ինչի արդյունքում էլ գործարարը հրաժարվել է այդ տարածքից ու որոշել պարզապես հողատարածք գնել ու գործարանը զրոյից կառուցել։ Բերդի քաղաքապետը օգնել է գործարարին հողատարածք ընտրել ու այդտեղ սկսել շինարարական աշխատանքները։ Ըստ մեր տեղեկությունների՝ Բերդում լինելու է գործարանի հիմնական արտադրամասը, իսկ Պառավաքարում, Չորաթանում, Չինարիում, Այգեձորում եւ Վերին Կարմիրաղբյուրում լինելու են գործարանի մասնաճյուղերը։ Այստեղ արտադրվելու են կիսաֆաբրիկատները, իսկ ձեռնոցները վերջնական տեսքի են բերվելու Բերդում:
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում