Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շա՞տ վճարեց Գագիկ Ծառուկյանը, թե`քիչ 

Փետրվար 27,2015 12:09

Չե՞ք կարծում, ոչ Գագիկ Ծառուկյանը շատ թակ վճարեց Սերժ Սարգսյանի հետ հանդիպման համար`հարցին, այսօր խորհրդարանական բրիֆինգների ժամանակ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հիշեց ժողովրդական ասացվածքը. «Շատ ունեցողից շատ են պահանջում, քչից` քիչ» ու հորդորեց հարց ուղղել Գագիկ Ծառուկյանին, որովհետեւ միայն նա կարող է ասել`շա՞տ վճարեց, թե`քիչ:

ՀՅԴ-ական պատգամավորը զգուշացնում է թե իշխանական, թե ընդդիմադիր կողմերին`այս պատմությունից սխալ հետեւություններ չանել, քանի որ հաղթողներ ու պարտվող չկան: «Իշխանություններին չթվա, թե այս փուլը ավարտվեց, իրենք հաղթած են, մենք պարտված ենք: Քանի դեռ խնդիրները չեն լուծվել`պարտված ենք բոլորս: Այս դադարը պետք է օգտագործենք հնարավոր նոր արյունահեղություններն ու սրացումները կանխելու համար»,- ասաց նա:

Արյունահեղության կազմակերպիչների մասին հարցին, այն պարագայում, երբ ընդդիմադիրները խոսում էին խաղաղ ցույցերի մասին, Արմեն Ռուստամյանն ասաց, որ մեր քսանամյա պատմությունից, տարբեր արյունահեղությունների ականատեսը լինելու հետո, իր համար մի քիչ տարօրինակ է, որ նման հարց դեռ հնչում է: Կազմակերպիչների ու մեղավորների անուններ ՀՅԴ-ական պատգամավորը չհնչեցրեց`նկատելով, որ նման դեպքերում կողմերը միմյանց հասցեին են մեղադրանքներ հնչեցում, բայց ամենակարեւորն այն է, որ դրանից խնդիրները լուծում չեն ստանում, առավել բարդանում է իրավիճակը: «Ես խոսքեր եմ լսել, որ էն ժամանակ (նկատի ունի 2008-ին-Ն. Գ.) մենք իշխանափոխության չհասանք, որովհետեւ միայն տասը զոհ ունեցանք: Սա անբարոյական է, չի կարելի ասել`գնանք հանրահավաքի, եթե պետք լինի նաեւ զոհվենք, եթե այդ զոհը դու չես: Պետք է ամեն մեկն իր պատասխանատվության չափը հասկանա»,- կարծում է ՀՅԴ-ական պատգամավորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728