Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա Գյումրիում. ոտքի են կանգնել տաքսու վարորդները (Տեսանյութ) 

Փետրվար 27,2015 11:59

Գյումրիի Վարդանանց հրապարակում, քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի են դուրս եկել Գյումրու տաքսու վարորդները՝ կապված լիցենզավորման կարգում կատարված նոր փոփոխությունների հետ: Նրանք պնդում են, որ նոր փոփոխություններով, համաձայն որի, հաշվիչ սարք պետք է տեղադրեն մեքենաներում եւ ամեն ամիս ֆիքսված գումար մուծեն պետությանը, իրենք սովամահ կլինեն:

«Գյումրի մարդ է մնացե՞լ, որ օրվա հացի փողը ուզում եք խլել: Սերժիկ, մինչեւ հիմա ի՞նչ ես արել մեզ համար, որ անցել ես թալանի»,- ասում են վարորդները: Նրանք վստահ են, որ հաշվիչ սարքերի տեղադրումը ինչ-որ մեկի բիզնեսն է եւ կասկածներ ունեն , որ դա հենց Սերժ Սարգսյանի եղբոր բիզնեսն է:

tax-5 Tax-1 tax-2 tax-3 tax-4

Միայն հաշվիչ սարքի տեղադրումը, ըստ վարորդների, իրենց վրա կնստի 70.000 դրամ: Նրանց հետ բանակցում է Շիրակի մարզի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը: Նա առաջարկեց խումբ կազմել եւ գնալ Շիրակի մարզպետարան՝ այնտեղ ներկայացնելու իրենց պահանջները: Սակայն վարորդները տեղներից դեռ չեն շարժվում:

Որոշ ժամանակ անց 4 վարորդներ գնացին ու հանդիպեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ: Մարզպետը  նրանց խոստացավ հանդիպում կազմակերպել  տրանսպորի եւ  կապի նախարարության աշխատակիցների հետ: Մարզպետը, նրանց ճանապարհելով,  արագ պայմանավորվածություն ձեռք բերեց վերոհիշյալ նախարարության հետ, վերջիններիս  ներկայացուցիչները երկուշաբթի կգան Շիրակի մարզպետարան՝ լսելու գյումրեցի վարորդների բողոքը: Չի բացառվում, որ Գյումրի ժամանի հենց տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Մինչ վարորդների 4 հոգանոց խումբը դուրս էր գալիս  Շիրակի մարզպետի առանձնասենյակից՝ քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա անցկացնող վարորդները պատրաստվում էին գնալ ու փակել Գյումրի-Երեւան մայրուղին:

«Նման բան մի արեք, ամոթ է, պայմանավորվեցինք  մարզպետի հետ,  եթե մեր պահանջը արագ չբավարարեն, մենք՝գյումրեցիներս,  այլեւս կորցնելու բան չունենք, ինչ մեթոդներով պետք լինի կբողոքենք»,- ասացին վարորդական պատվիրակախմբի անդամները: Նրանք վերադարձան Վարդանանց հրապարակ՝ իրենց գործընկերներին հորդորեցին հանդարտվել մինչեւ  երկուբաբթի: Մոտ 1,5 ժամ տեւած բողոքի ակցիան  ավարտվեց տաքսիների ազդանշանների ներքո:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728