Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փաշինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը տղայիս գերեզմանի տեղը չգիտեն, խիստ վրդովված եմ». Մարտի 1-ի զոհի հայր

Փետրվար 27,2015 11:56

7 տարի անց Մարտի 1-ի գործով վերջին զարգացումների հետ կապված այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրած ասուլիսում ուշագրավ հայտարարություն արեց զոհերից մեկի՝ Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը: Նրա խոսքերով՝ «Ոչ բոլորն են մարտի 1-ի համար պայքարում ՀԱԿ-ից: Մի քանիսը, որոնք անջատվեցին ՀԱԿ-ից, իմ տղայի՝ Արմեն Ֆարմանյանի գերեզմանի տեղը չգիտեն, տան տեղը չգիտեն: Չեմ վախենում, անուններ կտամ՝ Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: Ես շատ խիստ վրդովված եմ: Ի՞նչն է պատճառը, թող ինձ բացատրի: Քանի տարի է՝ ինքը դեպուտատ է, ես նրանից լավ բան չեմ լսել: Ծնունդ ենք նշում, ոչ մի անգամ բան չկա: Առաջ գոնե թերթում ամփոփում էին, հիմա ոչ մի բան չկա: Ի՞նչն է պատճառը, թող գան արտահայտվեն: Իմ տպավորությունը այդպես է, տպավորությունս իրանց հանդեպ վերջացել է: Այդպիսի անձնավորություններ մեր պառլամենտում շատ են եղել՝ Շավարշ Քոչարյան, Սադոյան: Իրենց պետք էր մտնել ԱԺ՝ մտան: Բայց ումո՞վ մտան, իմ որդու արյունով չմտնեին ԱԺ ու իրենց անելիքն անեին: Իրենց պարտքն էր մինչեւ վերջ կանգնել մեր կողքը՝ ծնողի կողքը: Կարող է ինչ-որ մեկի կողքը կանգնել են, բայց ես չեմ տեսել, իմ կողքը չեն կանգնել»:

Իսկ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն ասաց, որ իզուր են շահարկումները, թե ՀԱԿ-ն իրենց կողքին չէ. «Ո՞նց կարող են շահարկել, բոլոր իրավական աջակցությունները ստացել ենք ՀԱԿ-ից, մենք 7 տարի եղել ենք միասին, միասին պայքարում ենք, միասին ողբում: Կան առանձին գործիչներ, որ մեզ ուզում էին ներգրավեին իրենց շարքերը, հրաժարվեցինք այդ քաղաքական ուժերից»:

«Մարտի 1» Հասարակական կազմակերպության համակարգող Առաքել Սեմիրջյանն էլ նշեց, որ երբ միայն Մարտի 1-ին են հիշում այդ գործը՝ դա արդեն շահարկում է՝ քաղաքական նպատակներով. «Զոհերից, նրանց ծնողներից ինչի՞ են նեղանում: Ինչ ուզում է լինի: Եթե Մարտի 1-ը չի բացահայտվում, Հայաստանը գտնվում է մարդասպանների տիրապետության տակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728