Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ին «Ժառանգության» առաջին դեմքերը կլինեն Հյուսիս-արեւելյան սահմանում

Փետրվար 27,2015 11:53

«Րաֆֆին նաեւ հայտարարեց, որ վարչության անդամները եւ որոշ ակտիվիստներ այդ օրը լինելու են Հյուսիս-արեւելյան սահմանում`Վանաձորում, Նոյեմբերյանում, Շամշադինում, Բերդում»,- խորհրդարանական բրիֆինգների ժամանակ պատասխանելով Aravot.am-ի հարցին`մարտի 1-ին «Ժառանգությունը» կամ կուսակցության առանձին անդամներ մասնակցելո՞ւ են ՀԱԿ-ի եւ ՀԺԿ-ի հրավիրած հանրահավաքին, ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա նաեւ հստակեցրեց, որ կուսակցության այն անդամները կամ համակիրները, ովքեր սահմանում չեն լինելու`կմասնակցեն հանրահավաքին, եթե ցանկանան:

Ճշտող հարցին`սահմանային այցելության համար այդ օրը հատո՞ւկ էր ընտրվել`խուսափելու համար այդ հանրահավաքին մասնակցությունից, մանավանդ, որ նախորդ ուրբաթ օրը, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե եռյակն այլեւս գոյություն չունի: «Մենք նախապես ունեինք մեր աշխատանքային գրաֆիկը, որ այդ օրերին պետք է լինենք Հյուսիս արեւելքում»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Մեկ այլ հարցի`մարտի 5-ին կայանալիք ԲՀԿ-ի համագումարին «Ժառանգությանը» հրավիրե՞լ են, բանախոսն ասաց. «Առայժմ ոչ: Բայց չգիտեմ` հրավերներ կլինե՞ն, քաղաքական մյուս ուժերը կմասնակցե՞ն, թե`ոչ»: Նա հորդորեց`մեկ շաբաթ սպասել եւ կտեսնել թե ի՞նչ հեռանկար կա ԲՀԿ-«Ժառանգություն» հարաբերությունների համար: «ԲՀԿ-ի համագումարը որոշակիություն կմտցնի ոչ միայն ԲՀԿ-ի այլ ընդհանրապես ընդդիմադիր դաշտի հետագա գործունեության մեջ»,- ասաց նա:

Հայաստանյան քաղաքական դաշտում առկա ճգնաժամը, Ռուբեն Հակոբյանը վերագրում է ողջ քաղաքական սպեկտորին, ոչ թե միայն ընդդիմությանը: Նա կարծում է, որ իշխանությունը մի բան հստակ պետք է գիտակցի`իրեն ընդդիմություն են ոչ թե առանձին քաղաքական ուժեր կամ գործիչներ, այլ ժողովուրդը:

Ամեն դեպքում, նա գտնում է, որ շատ հարցեր կան, որոնց շուրջ ընդդիմությունն ու իշխանություն կարող են միասնական օրակարգ կազմել եւ դուրս գալ այս իրավիճակից`դուրս բերելով նաեւ երկիրը: Ռուբեն Հակոբյանը վստահ է`իշխանության մեջ շատ լուրջ մարդիկ կան, լուրջ մտավորականներ կան, որոնք ավելի մտահոգ են, քանի որ առավել ինֆորմացված են, ուղղակի քաղաքական կոնյուկտուրան առայժմ թույլ չի տալիս, որ իրենք իրենց մտածածը բարձրաձայնեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728