Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն կարծում է, որ ընդդիմությունն ուղղակի «աղմկում» է. «Ժողովուրդ»

Փետրվար 27,2015 11:45

Երեկ խորհրդարանում շարունակվեց «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը, ինչի ընթացքում ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ լուրջ վիճաբանություն սկսվեց։ Բանը հասավ նրան, որ ստիպված եղավ միջամտել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, սակայն ապարդյուն։ Վարդան Այվազյան– Հրանտ Բագրատյան-Հեղինե Բիշարյան  լեզվակռիվը դադարեցնելն անհնար էր;

Խնդրո առարկա օրենքի շուրջ «Ժողովուրդը» մի քանի հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանին։

– Պարոն Մկրտչյան, ինչո՞ւ են իշխանությունները նման կերպ՝ մեծամասնության պարտադրանքի ներքո որոշել «Շահութահարկի մասին» օրենքի նախագիծը «անցկացնել»։ Ո՞ւմ է հարկավոր այդ օրենքի կիրառումը, տեսակետ կա, որ իշխանություններն ինչ-որ մեկին խոստացել են, որ նման արտոնություններ են տալու։ Դուք տեղյա՞կ եք այդ մասին։

– Այս օրենքն առաջին ընթերցմամբ անցել է ԱԺ առաջին քառօրյայում, այսինքն՝ առաջին ընթերցում անցել է, ու փոփոխությունները, որոնք բերվել են երկրորդ ընթերցմամբ, բացառապես հենց ընդդիմադիր ուժերի առաջարկով են եղել։ Այսինքն՝ իրենք ինչ էին ասում, որ մեկ ընկերություն, եթե արտահանի եւ օգտվի այդ 50 միլիարդ դրամի շեմից ու ստանա 10 անգամ պակաս շահութահարկի տոկոս, այսինքն՝ 20-ը դառնա 2, դա մոնոպոլիզացիայի է տանելու։ Արդյունքում փոփոխություն կատարվեց, որ ոչ թե մեկ, այլ սուբյեկտների հանրագումարի խումբը կարող է անել եւ 40 միլիոն դրամ։ Իսկ ինչն է այստեղ էական, որ երկու գրաֆիկ է սահմանվում՝ մեկ, եթե 50 միլիոն դրամից ավել է, ապա՝ 2 տոկոս, եթե 40 միլիարդ դրամ է կազմում, ապա՝ 5 տոկոս։ Ես բազմիցս ասել եմ, որ իրենք ցանկացած պարագայում պետք է ասեն՝ ոչ ցանկացած օրենքի, մինչդեռ իրենք սխալ են գործում։ Այսինքն՝ սա քաղաքական պահ է իրենց գործունեության մեջ ու ոչ թե մասնագիտական։ Եթե նկատեցիք՝ Վարդան Այվազյանը շատ հանգամանալից ասեց այդ բոլորը, ու կարելի է ասել՝ մյուսներին իրենց տեղը դրեց՝ հստակորեն նշելով, թե օրենքն ինչ գլխավոր խնդիր է լուծում։ Սա արտասահմանյան ներդրողների համար լուրջ դաշտ է բացում։

– Բայց ընդդիմադիր պատգամավորները նշում են, որ այս կերպ մենաշնորհային դաշտ է ստեղծվում, Դուք այդ կարծիքին չե՞ք, ըստ Ձեզ՝ ուղղակի ընդդիմադիր ուժերը «աղմկում» են։

– Երկրորդ ընթերցմամբ գրաֆիկում, երբ որ գրված էր՝ բիզնեսմեն-սուբյեկտների համախմբին էլ ենք իրավունք տալիս, այդ դեպքում, արդեն, վերանում է մենաշնորհի վտանգը։ Կարծում եմ՝ այո, ուղղակի աղմուկ է, էլի եմ կրկնում՝ եթե իրենք մենաշնորհի վտանգ են տեսնում, իրենց առաջարկով օրենքն արդեն փոխվեց։

– Այս անգամ հիմնական «աղմկողներն» ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներն են՝ Հեղինե Բիշարյանի գլխավորությամբ։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը։

– Ես չեմ կարող ասել, չեմ տիրապետում, թե ՕԵԿ-ն ինչ տնտեսական լծակների է տիրապետում, ինչ բիզնեսներ ունի։ Ապագան ցույց կտա։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728