Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյանի «աներկբա» ու բեկանման ոչ ենթակա որոշումը

Փետրվար 27,2015 11:29

«Ես հաստատ համոզված եմ, որ ժողովրդին չի հետաքրքրում` ես խոսնակի պաշտոնում կմնամ, թե որեւէ այլ պաշտոնում կլինեմ: Վստահ եմ, մարդկանց հետաքրքրում է`ես ինչպես որ եղել եմ, այնպես էլ մնալո՞ւ եմ ժողովրդի շահի պաշտպան, այնպես էլ մնալո՞ւ եմ ժողովրդի կողքին ու իրեն հուզող պրոբլեմի թիկունքին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք, «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ Տիգրան Ուրիխանյանը ԲՀԿ մամուլի խոսնակի պարտավորություններից հրաժարվելու մտայնություններ ունի, իսկ «Հրապարակն» էլ գրել էր, որ նա հավակնում է ԲՀԿ նախագահի պաշտոնին:
«Անկախ ամեն ինչից, ես մնալու եմ ժողովրդի կողքին, ժողովրդին հուզող պրոբլեմի կողքին: Դա աներկբա է, մեկնաբանության անհրաժեշտություն չունի եւ բեկանման ենթակա չէ»,- բազմանշանակ ամփոփեց մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728