Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խայտառակ զարգացումների Խոջալուի շուրջ. «Հայկական ժամանակ»

Փետրվար 27,2015 11:25

Ադրբեջանը շարունակում է քայլեր ձեռնարկել իր կողմից հորինված Խոջալուի ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման ուղղությամբ։ Երեկ ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը եւ Արիզոնա նահանգի Սենատը ընդունել են բանաձևեր, որոնցով 1992 թվականի փետրվարի 26-ին Արցախի Խոջալու ավանում (ներկայումս՝ Իվանյան) 613 ադրբեջանցիների սպանությունը որակվում է իբրև ցեղասպանություն։ Իր հերթին, Ջորջիայի նահանգապետ Նաթան Դիլն էլ հայտարարություն է տարածել, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» 23-րդ տարելիցի կապակցությամբ։ Բացի այդ, ԱՄՆ-ի Կոնգրեսում կայացել է, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակին նվիրված արարողություն, որին մասնակցել են ամերիկացի մոտ երկու տասնյակ կոնգրեսականներ։

Սա առաջին տարին չէ, որ ԱՄՆ-ում 1992 թվականի իրադարձությունների վերաբերյալ քարոզչական շոու է կազմակերպվում։ Բավական է նշել, որ մինչ օրս ամերիկյան մոտ 20 նահանգ այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչող բանաձևեր են ընդունել կամ դա դատապարտող հայտարարություններ։

Պարզորոշ նկատելի է, որ այդ ամենին հասնելու համար Ադրբեջանն օգտվում է ԱՄՆ-ի նավթարդյունահանող ընկերությունների, թուրքական կազմակերպությունների աջակցությունից ու լոբբիստական տարատեսակ կազմակերպությունների ծառայություններից եւ լավ վճարում է դրա դիմաց։ Հենց այդ կերպ էլ Ադրբեջանը հասել է նրան, որ Խոջալուի իրադարձությունները իբրեւ ցեղասպանություն են ճանաչվել «Իսլամական համագործակցության կազմակերպության», Պակիստանի, Կոլումբիայի, Մեքսիկայի և մի շարք այլ երկրների խորհրդարանների կողմից։ Մեքսիկայի դեպքում դա դրսևորվել է, ասենք, Մեխիկոյում միլիոնավոր դոլարների ներդրում անելու կամ այգի բարեկարգելու միջոցով, իսկ Պակիստանում, որը մինչ օրս հրաժարվում է ճանաչել Հայաստանի Հանրապետությունը, ջրհեղեղից տուժածներին միլիոնավոր դոլարների սնունդ տրամադրելով։ Իսկ թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել 1992 թվականի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը՝ ժամանակին իր գնահատականն է տվել Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալրբովը։ Նա այդ դեպքերից մի քանի օր անց «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Խոջալուի սպանդը կազմակերպել է Ադրբեջանի «Ազգային ճակատ»-ը, որն այդ կերպ փորձում էր հասնել ներքաղաքական ցնցումների և իր՝ այն ժամանակ գործող նախագահ Մութալիբովի պաշտոնանկությանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728