Տեսանյութում մանրամասն քննարկված է, թե ինչից զրկվեց Հայաստանը չասոցացվելով Եվրամիության հետ: Ասոցացման պայմանագրի հիմնական մասը դրա՝ առևտրին վերաբերող հատվածն էր, որը կոչվում էր Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր: Դրանով նախատեսվում էր Հայաստանի ու ԵՄ-ի միջև բոլոր տեսակի ապրանքների ու ծառայությունների մաքսատուրքերի փոխադարձ զրոյացում եւ ընթացակարգերի պարզեցում։
Օրինակ՝ ըստ նիդեռլանդական Ecorys կազմակերպության հետազոտության, Հայաստանի ՀՆԱ-ն կաճեր 2.3 տոկոսով, իսկ պետական բյուջեի եկամուտները կավելանային 146 մլն դոլարով: Արտահանման ծավալները ավելանալու էին 15 տոկոսով, իսկ աշխատավարձերը բարձրանալու էին 2.7 տոկոսով:
Հայաստան ներմուծվող եվրոպական ապրանքների մաքսատուրքից ազատումը հանգեցնելու էր սպառողական ապրանքների գնաճի 1,2 տոկոսանոց կոմպենսացիայի և աղքատության նվազման:
Ըստ ՀՀ կառավարության ներկայացրած հայտնի, առավել արդյունավետ ինտեգրացիայի համար Եվրամիությունը Հայաստանին 4, 85 մլրդ եվրոյի անհատույց դրամաշնորհ պետք է տար:
Կարդացեք նաև
Այս ամենի դիմաց մենք չէինք կորցնում մեր արտաքին տնտեսական քաղաքականության անկախությունը եւ ազատ էինք այլ երկրների հետ ինքնուրույն առեւտրային հարաբերությունների կառուցման հարցում:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
Այո,իհարկե,կլինեինք Հունաստանի,Պորտուգալիայի,Բուլղարիայի…պես զարգացած,ինքնաբավ երկիր,եթե քվոտաներ չդնեին կարտոֆիլի,պոմիդորի,ծիրանի և այլ գյւղ.մթերքների արտադրության վրա,եթե Քյավառցին համաձայներ ավել արտադրած կարտոֆիլը հաղը փորեր և թաղեր,եթե մեր այսօրվա բանակը չպահեինք,եթե ՌԴ-ն Ադրբեջանին ,,քսի,, չտար մեր վրա …