Լրահոս
Օրվա լրահոսը

Համանման վիճակ թե Հայաստանում, թե Թուրքիայում

Փետրվար 27,2015 17:30

Ինտերնետի անվտանգության եւ սոցիալական մեդիայի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը երեկ Ստամբուլում կայացած քննարկման ընթացքում անդրադարձավ Հայաստանում ինտերնետի ազատության, կառավարություն-ինտերնետ հարաբերությունների եւ կիբերպատերազմների հարցերին: Քննարկման վարողը՝ Էմին Օկուտանը, հետաքրքրվեց, թե այն թուրքերի համար, որոնք ուզում են հասկանալ հայկական տեսակետը, ո՞րը կլինի վստահելի աղբյուրը՝ պատմության, մշակույթի մասին: «Հայերն էլ չգիտեն»,- պատասխանեց Սամվել Մարտիրոսյանը:

Իսկ Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը լրացրեց, թե հայկական մամուլի մեծագույն խնդիրներից է՝ մենք մեր «New York Times»-ն ու «Washington post»-ը չունենք՝ չկան հավասարակշռված ազդեցիկ ԶԼՄ-ներ, ու պիտի մի քանի աղբյուրի ծանոթանաս, այդ թվում՝ նաեւ ֆեյսբուքյան քննարկումներին՝ իրականությունը պարզելու համար: Վարողը, որը թուրքական Viveka ընկերության ներկայացուցիչն է՝ նկատեց, թե նման վիճակ էլ իրենց մոտ է. «Թուրքիայում էլ մի հինգ պարբերական պետք է կարդաս, որ հասկանաս, թե ինչ է կատարվել»:

Կարդացեք 

«Առավոտ» օրաթերթ
26.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ամերիկահայ says:

    Ղեկավար տիկնոջ նշած թերթերը ուլտրա լիբերալ են և միակողմանի են ներկայացնում լուրերը։ Որոշ լուրեր էլ՝ ընդհանրապես չեն հաղորդում։ Օրինակ էդ թերթերում չես գտնի, որ մի շատ կարևոր օրինագիծ իրենց գաղափարակից դեմոկրատները չեն թողնում, որ քվեարկության գնա։ Իսկ ընդհարապես մեկ-երկու հեղինակավոր լրատվամիջոցները վերջիվերջո դառնում են այս կամ այն շահերի խոսափող։ Բազմազանությունը և մրցակցությունը միշտ էլ ավելի լավ որակ են ապահովում։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728