Լրահոս
Օրվա լրահոսը

Անմոռուկի տարբերանշանը՝ բիզնեսի միջո՞ց

Փետրվար 27,2015 13:00

Ըստ Լիլիթ Գալստյանի՝ պիտի սահմանել անմոռուկը գործածելու իրավունքը, այլապես էժան վիճակներում կհայտնվենք

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ թողարկված կրծքանշան անմոռուկները նորմալ ընդունվեցին հասարակության կողմից: Հայաստան կատարած այցերի ժամանակ այդ անմոռուկներից մեր պաշտոնյաները նվիրում են օտարերկրյա տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների: Հայտնի անմոռուկից կրում էր նաեւ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարությունը ներկայացնող Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի անդամ, միջազգային հայտնի փաստաբան Ամալ Քլունին եւ այլք:

Պարզվում է, որպես կրծքանշան կիրառվող անմոռուկի այլ տարբերակներ էլ կան, օրինակ՝ շապիկներ, որոնց վրա անմոռուկն է պատկերված, վզկապներ, գլխաշորեր ու թիթեռներ: Այս փաստը դուր չի եկել մի շարք հայտնի քաղաքական, հասարակական գործիչների, ինչպես նաեւ սովորական ՀՀ քաղաքացիների, որոնք փաստը որակում են իբրեւ խեղկատակություն, ցավը՝ բիզնեսի առարկա դարձնելու միջոց: Հիմնադիր խորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է մի լուսանկար, որում պատկերված է այն թիթեռնիկը, որի վրա անմոռուկն է ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Նա զարմացած գրում է. «O,՜ դեռ ինչե՜ր պիտի տեսնենք 100-ամյակին ընդառաջ…»: Գարեգին Չուգասզյանի՝ ֆեյսբուքյան էջում զետեղված նկարի տակ ծավալված քննարկումներում հասարակությունն այն համարում է դիմակահանդեսի տարր, բայց ոչ սգո խորհրդանիշ: Մարդկանց զայրացնում է հատկապես այն փաստը, որ անմեղ զոհերի հիշատակի լուրջ ու զուսպ արարողությունը վերածվում է գունագեղ թատրոնի՝ ականջօղերով, վզկապներով ու գլխաշորերով: Գրառումներում զարմանքն այնքան մեծ է, որ մարդիկ հարցնում են՝ արդյոք անմոռուկով լողազգեստների ու ներքնաշորերի է՞լ են ականատես լինելու…

Anmoruk-2

«Առավոտի» հետ զրույցում նախկին ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, թարգմանիչ եւ բանասեր Լիլիթ Գալստյանը եւս անդրադարձավ անմոռուկներին: Նրա խոսքով՝ «Այս օրերին համացանցում անմոռուկի՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշի պատկերով զանազան առարկաներ նշմարեցի, այդ թվում՝ թիթեռնիկներ։ Միանշանակ է այս խորհրդանիշը, որը հիշողության, ցավի, կորստի, պահանջատիրության ու դատապարտումի մեր որդեգրված փիլիսոփայության տեսողական սիմվոլն է, բացառիկ նուրբ ու մտածված գործածություն, կիրառություն է պահանջում։ Այն չպիտի դառնա շահարկման, առավել եւս՝ անձնական բիզնեսի առարկա։ Կարծում եմ՝ այս տարբերանշանը գործածելու իրավունքը կամ չափանիշները պիտի սահմանել, այլապես կարող ենք խոցելի, էժան վիճակներում հայտնվել»։

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. https://www.youtube.com/watch?v=BRP7P4h8t88

    Symbol of Armenian Genocide 100 Centennial and Slogan
    Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարբերանշանը

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728