Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժողովրդական բժշկությամբ ազատվեք ճարպագնդերից ու կորյակներից

Փետրվար 27,2015 11:45

Դեմքի վրայի ցանն ու կորյակները խոսում են ներքին օրգանների խնդիրների մասին, եւ մինչ այդ ցանից ու կորյակներից ազատվելու համար կոսմետոլոգին դիմելը, ճիշտ կլինի նախ դիմել նեղ մասնագետների օգնությանը: Իսկ աչքերի շուրջ առաջացած ճարպագնդերն, ըստ մասնագետների, լյարդ-երիկամի ոչ կանոնավոր աշխատանքի հետ է կապված: Եթե այս օրգանները հետազոտելուց հետո պարզել եք, որ դրանք առողջ են, եւ ճարպագնդերի առաջացումն ընդամենը մաշկային խնդրի հետեւանք է, այսինքն՝ ճարպը հավասարապես չի բաշխվել, ապա ժողովրդական բժշկությունը դրանցից ազատվելու արդյունավետ միջոցներ է առաջարկում:

1 գլուխ սոխը ջեռոցում խորովել, անցկացնել քերիչով, քերել նաեւ սոխի քերուկի կեսի չափով օճառ, սրանք խառնել իրար, քսել մաքուր մաշկին եւ լվանալ կես ժամից:
1 ճաշի գդալ թթվասերը խառնել նույն քանակի ջրիկ մեղրի հետ եւ ավելացնել կես թեյի գդալ սեղանի աղ: Ստացված խառնուրդը քսել ճարպագնդերին, թողնել 20 րոպե, հետո լվանալ գոլ ջրով:

Թարմ հալվեի (ալոե) տերեւները կտրատել եւ դնել ճարպագնդերի վրա ամբողջ գիշեր, առավոտյան լվանալ գոլ ջրով:

2 ճաշի գդալ կարմիր կավը (վաճառվում է դեղատներում) խառնել նույն քանակի թթված կաթի հետ, ավելացնել մեկ պտղունց աղ: Մի քանի րոպե թողնել դեմքին ու կիսաչոր վիճակում լվանալ:

Սխտորը անցկացնել քերիչով եւ հավասար քանակությամբ ցանկացած բուսայուղի հետ խառնել: Քսել համապատասխան հատվածներին եւ թողնել 10-15 րոպե:

Աղալ թարմ սոխը, ստացված մասը՝ 1 ճաշի գդալ, ավելացնել նույնքան հեղուկ մեղր եւ 1 թեյի գդալ ալյուր: Քսել ճարպագնդերի հատվածում՝ թողնելով 20 րոպե:

Դեմքի բծերից, ճարպագնդերից, կորյակներից ազատվելու համար էլ ժողովրդական բժշկությունն առաջարկում է 2 ճաշի գդալ արեւածաղկի ձեթը եւ նույնքան օղին խառնել իրար: Այս զանգվածը պետք է օգտագործել որպես կոմպրես, որը հրաշալի միջոց է վերը նշված խնդիրների վերացման համար:

Նշենք, որ դիմակները պետք է լվանալ գոլ ջրով, ապա բարակ շերտով եթերայուղեր քսել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
26.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728