Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անանուխի թեյը տղամարդկանց, որոշ հղիներին եւ ալերգիկներին հակացուցված է

Փետրվար 27,2015 11:30

Անանուխը, որը շատերին հայտնի է որպես նանա բույս կամ դաղձ, առանձնանում է մի շարք օգտակար հատկություններով եւ յուրահատուկ համով: Բայց այս բույսի օգտագործումը խորհուրդ չի տրվում տղամարդկանց, որոշ հղի կանանց եւ նիհարել ցանկացողներին:

Նախ՝ բույսի օգտակարության մասին. անանուխն ունի հակաբորբոքային եւ հանգստացնող հատկություն, այս բույսի թուրմը բարձրացնում է աղեստամոքսային համակարգի գեղձերի հյութարտադրությունը, բավականին լավացնում է ախորժակը: Ուստի մասնագետները նիհարել ցանկացողներին, որոնք անանուխի թեյի միջոցով փորձում են նիհարել, հիշենում են՝ այս թեյը խմելուց հետո առաջանում է քաղցի զգացողություն, իսկ քաղցը հագեցնելու համար նրանք դարձյալ սնվում են:

Անանուխը օգտագործվում է աղեփքության, մարսողական խանգարումների, ստամոքսի ցավերի, կծկումների, լուծերի, սրտխառնոցի, փսխումների դեպքում: Բույսն ունի միզամուղ ազդեցություն, ուստի ժողովրդական բժշկության մասնագետները խորհուրդ են տալիս անանուխն օգտագործել դեղնախտի, լեղաքարային հիվանդությունների դեպքում:
Անանուխի տերեւները վերացնում են լյարդի ցավերը, գլխացավերը, խթանում սրտի գործունեությունը: 2-4 կաթիլ անանուխի յուղը մի կտոր շաքարի վրա հրաշալի միջոց է փորացավի դեպքում:

2 ճաշի գդալ մանրացրած թարմ հումքը 30 րոպե թրմել 1 բաժակ եռացրած ջրով: Քամելուց հետո այն խմել գոլ վիճակում, մեկ օրվա ընթացքում՝ կում-կում: Կարելի է պատրաստել նաեւ չոր հումքից եւ խմել առանց քաղցրացնելու:

Հիմա անանուխի վտանգների մասին. տղամարդկանց խորհուրդ չի տրվում անանուխի թեյը, քանի որ այն իջեցնում է արյան մեջ տեստոստերոնի քանակությունն ու նվազեցնում տղամարդու սեռական ակտիվությունը: Իսկ այն հղի կանայք, որոնք սպասում են տղա երեխայի, ըստ մասնագետների, նույնպես պետք է խուսափեն անանուխի թեյից:
Ալերգիկ մարդիկ եւս պետք է չօգտագործեն անանուխ. այն անձինք, ովքեր խիստ ալերգիկ են, ընդհանրապես չպիտի այս բույսն օգտագործեն, քանի որ անգամ քիչ քանակությամբ բույսի օգտագործումը կարող է սրացում առաջացնել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
26.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728