Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթերայուղերը երիտասարդացնում են

Փետրվար 27,2015 11:00

Կանանցից շատերը սիրում են բուրավետ յուղեր, բուսական թուրմեր օգտագործել: Ճիշտ ընտրված եթերային յուղը` սնուցող քսուքների հետ խառնած, ավելի է մեծացնում օգտակար ազդեցությունը: Աչքերի շուրջ խնամքի համար կոսմետոլոգները խորհուրդ են տալիս օգտագործել ներոլի (նարնջի ծաղիկներ) յուղը: Այն հիանալի երիտասարդացնում եւ վերականգնում է մաշկը: Նարդոսի (լավանդա) յուղ օգտագործելով՝ լավ արդյունք կստանան յուղոտ մաշկ ունեցողները: Չոր մաշկի դեպքում օգտակար է նուշի յուղը:

Նորմալ մաշկի համար օգտագործեք երեմի (բույս) յուղ: Այն հիանալի վերականգնում է յուղոտ եւ չոր մաշկի բալանսը: Տարիքով կանանց խորհուրդ է տրվում մրտենու տերեւների յուղը օգտագործել: Այս յուղը օգտագործվում է նաեւ ճարպոտ մաշկի խնամքի, պիգմենտային բծերի, կորյակների վերացման, սպիների հարթեցման, մազաթափության բուժման համար։

Արոմաթերապիան ունի իր առանձնահատկությունները, որեւիցե եթերային յուղ օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
26.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728