Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Կոսաչև. «ՀՀ-ում մոտ 350 ՀԿ քարոզչություն է իրականացնում եվրասիական ինտեգրման դեմ». 168.am

Փետրվար 26,2015 23:45

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի համար կարևորագույն առևտրա-տնտեսական ու քաղաքական գործընկեր է: Նա հավելել է, որ Հարավային Կովկասի հանրապետությունները Ռուսաստանի համար կարևոր են՝ յուրաքանչյուրն իր չափով. «Ռուսաստանը շահագրգռված է, որ տարածաշրջանում կյանքը լինի կայուն ու խաղաղ»:

Ադրբեջանին Ռուսաստանի կարևորագույն գործընկեր անվանած Կոսաչևը Հայաստանն անվանել է Ռուսաստանի ամենամոտ գործընկեր. «Մենք միասին ենք ոչ միայն ԱՊՀ-ում, այլև՝ ՀԱՊԿ-ում, իսկ այժմ նաև՝ ԵՏՄ-ում: Մեր երկրի հետ ինտեգրացիոն այդ նախագծերը շատ լայն աջակցություն են ստանում հայ հասարակությունում, այդ գործընթացները ոչ միայն ղեկավարության արած ընտրության, այլև՝ մարդկանց մոտ գոյություն ունեցող հայացքների արդյունք են»: Կոսաչևի խոսքերով՝ ի հակադրումն այդ տրամադրությունների՝ Հայաստանում հակառակ ուղղությամբ գործում են մեծ թվով աշխարհաքաղաքական մրցակիցներ. «Մոտ 350 ՀԿ քարոզչություն է իրականացնում եվրասիական ինտեգրման դեմ և «Արևելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման օգտին: Մենք կոռեկտ չենք համարում նրանց աշխատանքը, որովհետև կոռեկտ չենք համարում «կամ-կամ» հարցադրումը. կա՛մ մեզ հետ եք, կա՛մ՝ նրանց հետ: Այդ դիրքորոշումն արդեն իսկ կործանել կամ գրեթե կործանել է Ուկրաինան և կարող է կործանել յուրաքանչյուր այլ երկիր, եթե հարցը դրվի ուղիղ և համառորեն: Հուսով եմ, որ Հայաստանին կհաջողվի խուսափել նման ընտրության փորձությունից, և մենք՝ Ռուսաստանն ու Հայաստանը,  դաշնակցային վերաբերմունքն ու բարեկամությունը կպահպանենք տարիներով ու դարերով, ինչպես որ դա եղել է անցյալում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` 168.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728