Հայաստանում բոլոր ոչ քաղաքական երեւույթները պետք է հեռու լինեն քաղաքականությունից: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ իրենք մնում են նույն կարծիքին:
«Մենք տվել ենք գնահատականներ, որոնք եղել են կշռադատված, չափավոր, իրատեսական, այնտեղ վիրավորանք չի եղել: Բոլոր գնահատականները, որ հնչեցվել ու քննարկվել են Գործադիր մարմնի, այնուհետեւ խորհրդի նիստում, եղել են բացառապես քաղաքական: Գնահատականների սրբագրում տեղի չի ունենում, եւ սխալ է տպավորությունը, թե ՀՀԿ-ը զղջում է իր արած հայտարարությունների համար»,- ասաց Շարմազանովը՝ կրկնելով, որ կիսագրագիտությունն ու անգրագիտությունը, զոռբայությամբ ու բիլակներով հարց լուծելը պետք է զերծ մնան քաղաքական մշակույթից:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` News.am-ի կայքում