Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը իրեն այցելած կանանցից անհատական ներողություն էլ է խնդրել

Փետրվար 26,2015 22:18

Շիրակի մարզում գյուղատնտեսների հետ հանդիպման ժամանակ «կարտոֆիլը աղջկա պես մի բան է, առաջին ուզողին պիտի տաս» գյուղնախարարի համեմատությունից զայրացած մի խումբ կանայք ու աղջիկներ այսօր այցելել են անձամբ նախարարին:

«Սկզբում չէր ընդունում, բայց մեր համառ պնդումներից հետո հանդիպումը կայացավ: Զրուցեցինք նախարարի հետ նա արդարացավ, թե թյուրիմացություն է ու նպատակ չի ունեցել վիրավորել որեւէ կնոջ, բայց  հասկանալով իր սխալը՝ ներողություն խնդրեց ներկաներից»,- Aravot.am-ին պատմեց «Կանանց ռեսուրսային կենտրոնի» հասարակայնության հետ կապերի համակարգող Էլմիրա Մելիքսեթյանը:

Նրա խոսքով, նախարարի այդ հայտարարությունը խտրականություն էր պարունակում. «Ցանկացած խոսք, որը հնչում է հարթակից, դառնում է կարծիք: Առհասարակ կնոջը, որպես տալ-առնելու սուբյեկտ դիտարկելը, խտրականություն է, իսկ համեմատելը կոնկրետ ապրանքատեսակի հետ արդեն զավեշտ է: Պաշտոնայները պետք է պատասխանատվություն կրեն իրենց ասածների համար»:

Նրա խոսքով, կոնկրետ այս դեպքում դատական ատյաններ դիմելու համար հիմքեր չկային, իսկ եթե նմանատիպ այլ  դեպքեր լինեն, որոնք ունենան բավարար հիմքեր դատարան դիմելու համար, իրենք հետեւողական կլինեն ու չի բացառվում, որ դիմեն դատարան, որ պետական մակարդակով հարթակներից խտրականություն չքարոզվի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728