Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային պարտավորությունները ներելու վատ հետեւանքները

Փետրվար 26,2015 22:00

Փետրվարի 24-ին Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսների եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը 2014թ. մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման վերաբերյալ տվյալներ ներկայացրեց: Նա տեղեկացրեց, որ անցյալ տարի մարզի համայնքների տարեկան եկամուտների փաստացի մուտքը կազմել է 746, 9 միլիոն դրամ, սեփական եկամուտների պլանը կատարվել է 102.9 տոկոսով: 2014թ. մարզի համայնքների սեփական եկամուտները 2013թ.-ի համեմատ ավել են հավաքագրվել 142.6 միլիոն դրամով: Ռ. Ներսիսյանը որպես հողի հարկի ամենացածր կատարողական ունեցող համայնք նշեց Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղը՝ 29.3 տոկոս:

Նիստից հետո Խաշթառակ համայնքի ղեկավար Հայկ Քամալյանին հարց տվեցինք, թե ինչու Խաշթառակում հողի հարկի հավաքագրման տոկոսը ցածր է: Նա հայտնեց, որ այդ գործընթացը դժվարացավ 2012թ. կառավարության որոշումից հետո, երբ ՀՀ կառավարությունը չեղյալ համարեց վերջին մի քանի տարում գյուղացիների ունեցած հարկերի պարտքերը: Ընդ որում՝ սկզբում կառավարությունը չեղյալ համարեց գյուղացիների տույժ-տուգանքները,եթե բնակիչները վճարեին պարտքի մայր գումարը: Դրանից հետո կառավարությունը չեղյալ համարեց գյուղացիների հարկի բոլոր ապառքները: Այն գյուղացիները, ովքեր առաջին որոշումից հետո վճարել էին մայր գումարը, ափսոսացին, որ դա կատարել են,քանի որ անբարեխիղճ գյուղացիները, ովքեր դա չէին արել, լիովին ազատվեցին պարտքի մայր գումարները եւ տույժ-տուգանքները վճարելուց: Խաշթառակի գյուղապետն ասաց,որ գյուղացիների մի մասն այժմ հողի հարկի գումար չի վճարում,հույս ունենալով,որ մի քանի տարի անց կառավարությունը նոր որոշմամբ չեղյալ կհամարի դրանք:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728