Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյանին դատի են տվել, հայցից չեն հրաժարվելու

Փետրվար 26,2015 21:33

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ն չի պատրաստվում Վարչական դատարանից հետ վերցնել գլխավոր դատախազի՝ Պերմյակովի հարցով ռուս գործընկերոջն ուղարկած նամակի բովանդակությունը հրապարակելու հարցում պարտավորեցնելու մասին իրենց հայցը: Չնայած, հիշեցնենք որ Հայաստանի գլխավոր դատախազությունը նախօրեին հրապարակեց Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունից ստացված նամակի լուսապատճենը, որում հաստատվում է, որ փետրվարի 3-ին Գևորգ Կոստանյանը դիմել է ռուս գործընկերոջը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող  Պերմյակովի դեմ հարուցված քրեական գործի վարույթը Հայաստանի իրավապահներին փոխանցելու հարցով:

«Մենք պահանջում էինք նամակի պատճենը եւ որեւէ ապացույց, որ նամակը գոյություն ունի: Ապացույց, որ նամակը գոյություն ունի ստացանք, ռուսական կողմի նամակի լուսապատճենն է, բայց թե ինչ է Կոստանյանի նամակում գրված, որ իրավանորմերի վրա է հղում կատարված, որ փաստերի վրա է դրված շեշտը եւ ինչ է պահանջում այդ նամակով մինչեւ հիմա գաղտնի է պահվում: Այդ պահանջով հայց ենք ներկայացրել վարչական դատարան ու սպասում ենք, որ վարույթ ընդունվի»,- Aravot.am-ին ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Ըստ նրա, գլխավոր դատախազությունը չի հրապարակում Կոստանյանի նամակի բովանդակությունը, որովհետեւ. «Այդ նամակի մեջ գրված են ինչ-որ բաներ, որոնց հետ համամիտ չէր լինի Հայաստանի հանրությունը: Եթե այնտեղ հղումը միայն 1997 թվականի հայ-ռուսական պայմանագրի 6-րդ հոդվածի վրա է, ապա դա ուրեմն շատ թույլ նամակ է, ընդամենը խնդրանք է, որը կարելի է հանգիստ մերժել: Այդ կետով ռուսական կողմը կարող է վարույթը փոխանցել, կարող է չփոխանցել, դա թողնված է կողմի հայեցողությանը:  Իսկ եթե պահանջվեր 4-րդ հոդվածի հիման վրա, ապա ռուսական կողմը պարտավոր է փոխանցել, այլեւս ուզել-չուզելու հարց չկա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728