Սերժ Սարգսյանի որոշմամբ 2009-ին լուծարվեց փաստահավաք խումբը: Սեդա Սաֆարյանը հիշում է՝ իրենց ձեռքի տակ կային բազմաթիվ արժեքավոր փաստեր, բայց անտեսվեցին․ իշխանությունները իրենք իրենց տակը չէին փորի: Հակառակ դեպքում, կոնկրետ հանցագործներ կանգնելու էին դատարանի առջև․- «Եվ 7 տարի առաջ, և 7 տարի հետո ես նույն կարծիքին եմ, որ այս իշխանությունների օրոք «Մարտի 1»-ի բացահայտումը բացառվում է, որովհետև այս իշխանության հովանավորող անձինք, համակարգերը առնչվել են «Մարտի 1»-ի հետ: Ոստիկանությունը, զինվորական ստորաբաժանումները, նույն պետական ապարատը»:
Նախկին փաստահավաք խմբի անդամն իրենց սխալն է համարում․ հետաքննությունը պիտի վերևից սկսեին՝ կրակելու հրաման տվողներից․- «Էդ ինչպես եղավ, որ առաջին օրերից ձերբակալվեցին նրանք, ովքեր այլախոհ էին»:
Սպանությունների գործը, մինչդեռ, քննության փուլում է արդեն 7-րդ տարին:
Սեդա Սաֆարյանի համոզմամբ, լավագույն դեպքում որոշ մարդկանց պատասխանատվության հարց լինի, այն էլ՝ ոչ էական դրվագներով: Համենայնդեպս, գնահատական, որ սա ժողովրդի դեմ մեծ հանցագործություն էր, ոչ մի դատավճռով չի հնչի:
Կարդացեք նաև
«Բոլոր ձգձգված գործերը ավարտվում են նույն արդյունքով: Ստեղծվում է մի նպաստավոր պայման և իրավիճակ և էդ գործերը կարճվում են: Ինչ-որ պահի կասեն, որ փչացրել են ապացույցները, կամ՝ վկաների մեծ մասը Հայաստանի Հանրապետությունում չեն: Ամեն ինչ էլ կասեն, և ինչպես սիրենք են ասում՝ մուրճն էլ է իրենց ձեռքը, մեխն էլ», – ընդգծեց նախկին փաստահավաք խմբի անգամը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում