Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատանի գյուղապետարանը տակնուվրա են արել՝ թռցնելով կոնյակ, հուշանվերներ…

Փետրվար 26,2015 20:05

Փետրվարի 21-ին  անհայտ անձինք գիշերով մտել են Շիրակի մարզի Ազատան համայնքի գյուղապետարանի շենք՝ գումար ման գալով այնտեղ: Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը Aravot.am-ին ասաց, որ գողերը կոտրել են գյուղապետարանի գրեթե բոլոր սենյակների կողպեքները՝ թվով 7-8, տարել են իր առանձնասենյակում եղած  հուշանվերները, կոնյակները: Անգամ հուշանվեր-խնայատուփ է եղել այնտեղ, ջարդել ու տարել են հավաքված գումարը՝ մոտ 5-6 հազար դրամի չափով:

Ըստ գյուղապետի` ջրատաքացուցիչ է եղել շենքում, դա եւս գողացել են, խառնել են բոլոր թղթերը: Իրենք «Կարմիր խաչի» ծրագրի շահառու անդամ են, «Կարմիր խաչը» իրենց վրաններ է  նվիրել, դրանք եւս թռցրել են:

«Գիտեք, որ մի քանի օր առաջ գողություն էր կատարվել Գուսսանագյուղում, այնտեղից գողացել էին 3 միլիոն դրամի չափով գումար: Ես դրանից հետո զգուշացրի, որ գյուղապետարանում գումար չպահեն, իհարկե, շատ դժվար է, որ փող պահելու տեղ չունենք, հո ամեն օր բանկերը չենք ընկնի, բայց ի՞նչ արած: Մեծ թվով պահակներ պահելու հնարավորություն էլ չունենք: Ցավն այն է, որ գյուղապետարանները վարկով գումար են վերցնում, չկա գյուղապետ, որը 5-10 միլիոնի չափով վարկ վերցրած չլինի, բայց հիմա էս գողերն էլ գալիս, պարտքերի տակ են գցում մեզ: Ինձ ոստիկանության աշխատակիցները ասացին, որ գողությունը կատարվել է նույն ձեռագրով, ինչ Գուսաննագյուղում: Կան ոտնահետքեր, մատնահետքեր, վրանները, որոնք մեզ հատկացրել էր «Կարմիր Խաչը», միայն 9 համայնքներ ունեն, խանութներում չեն վաճառում:Մի խոսքով, երեւի թե գողերը արագ հայտնաբերվեն այս հետքերով: Ասեմ, որ մենք 5-6 համակարգիչ ունենք, ոչ մեկը չեն գողացել: Գուսաննագյուղում էլ համակարգիչը տարել էին, բայց մտածելով, որ դրանով շուտ կբռնվեն, գյուղապետարանի բակում գցել ու փախել էին»,- ասաց Ազատանի գյուղապետը:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ հարուցվել են երկու տարբեր քրեական գործեր, ՀՀ Քրեական օրենսգրիք 177 հոդվածի 2-րդ մաս 3-րդ կետի հատկանիշներով: Դեռ կասկածյալներ չկան:

Լուսանկարը՝ Hetq.am-ի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728