Լրահոս
Օրվա լրահոսը

Գրքի շնորհանդես խորհրդարանում

Փետրվար 26,2015 16:58

Փետրվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի է ունեցել բանաստեղծ Կորյուն Առաքելյանի «Մի աշխարհ՝ սրտիս չափով» խորագրով հերթական ժողովածուի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ:

Շնորհանդեսին ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահը, ով իր խոսքում մասնավորապես ասել է. «Հարգելի բարեկամներ, Ազգային ժողովի մշակութային կյանքն այսօր ներկայանում է բանաստեղծական մի ժողովածուի շնորհանդեսով, որի հեղինակը Հայաստանի գրողների ու ժուռնալիստների միության անդամ Կորյուն Առաքելյանն է:

photo

Կորյուն Առաքելյանը ոչ երիտասարդ քաղաքական գործիչ է, ոչ էլ երիտասարդ բանաստեղծ, ընդ որում՝ խոսքը երկու դեպքում էլ վերաբերում է ոչ թե տարիքին, այլ փորձառությանն ու անցած ճանապարհին: Ընդհակառակը, երկու դեպքում էլ հասունությունն ակնհայտ է:

Հետաքրքիր է, որ Կորյուն Առաքելյանի պարագայում այս երկուսն ընթացել են զուգահեռաբար: Բարեբախտաբար, այդ համընթաց շարժումից չեն տուժել ոչ նրա քաղաքական գործունեությունը, ոչ էլ նրա ստեղծած պոեզիան: Ահավասիկ, դրա վկայությունն է Կորյուն Առաքելյանի հերթական ժողովածուն «Մի աշխարհ՝ սրտիս չափով» խորագրով: Կարծում եմ՝ ձեզնից յուրաքանչյուրն այնտեղ կգտնի իրեն հոգեհարազատ նվազագույնը մեկ տող՝ դրանով իսկ մասնակիցը դառնալով այն ամենին, ինչ տեղի է ունենում բանաստեղծի աշխարհում, այդ աշխարհն զգալով եւ՛ նրա սրտի չափով, եւ՛ նրա խոհերի ու զգացմունքների միջոցով:

photo-(3)

Թույլ տվեք շնորհավորել Կորյուն Առաքելյանին հերթական բանաստեղծական ժողովածուի հրատարակման առիթով եւ մաղթել ստեղծագործական անսպառ եռանդ ու շարունակելի շնորհանդեսներ»:

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել  նաեւ արվեստագետներ, ովքեր, շնորհավորելով Կորյուն Առաքելյանին «Մի աշխարհ՝ սրտիս չափով» գրքի լույսընծայման կապակցությամբ, մաղթել են նրան ստեղծագործական անվերջանալի ճանապարհ: Ներկաները նշել են, որ թվով վեցերորդ ժողովածուի մեջ հեղինակը ներկայացրել է իր հույզերը, նվիրական կարոտը, հարազատ զգացումները, հոգեվիճակն ու ապրումները: Նրանք վստահեցրել են, որ Կորյուն Առաքելյանը կայացած բանաստեղծ է, ով գրական անդաստանում ունի իր ուրույն տեղը:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728