Լեւոն Հովսեփյանի կարծիքով՝ Թուրքիան ամեն կերպ խուսափում է իրավական բաղադրիչից:
Թուրքագետ Լեւոն Հովսեփյանը փետրվարի 26-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Դավութօղլուի կողմից շրջանառության մեջ դրված համատեղ ցավի գաղափարը միջազգային հանրությունը լավ է ընկալում, եւ թուրք հասարակությունը այդ գաղափարին լավ է վերաբերվում:
«Այս ամենը գնում է դեպի ցեղասպանության հերքմանը, այսինքն՝ որպեսզի դա չտանի բուն ցեղասպանություն կատեգորիային: Թուրքիան ամեն կերպ խուսափում է հենց ցեղասպանության իրավական բաղադրիչից, եւ եթե մենք նայենք 1919 թվականի Օսմանյան տրիբունալների դատավարությունները, ինչո՞ւ հանկարծ Օսմանյան տրիբունալները բավական ակտիվ լսեցին երիտթուրքերի գործերը, շատ պարզ, որովհետեւ այդ ժամանակ միջազգային տրիբունալի խնդիր կար, եւ խուսափելով դրանից՝ Օսմանյան կայսրությունը որոշում կայացրեց տեղական տրիբունալների միջոցով փակել այդ հարցը, որպեսզի գործը չհասնի միջազգային տրիբունալի: Եթե այս տրամաբանության մեջ ենք դիտարկում, Թուրքիան առ այսօր սրանից խուսափում է»,- ասաց նա:
Լեւոն Հովսեփյանի խոսքերով՝ Թուրքիան քաղաքական հարթության մեջ պատրաստ է լուծումների գնալ, եւ այդ լուծումները չեն կարող լինել իրավական. «Ակնհայտ է, որ ցեղասպանությունը չունի քաղաքական լուծում, եւ նախադրյալ չի եղել, որ ցեղասպանության խնդիրը քաղաքական ձեւաչափում, քաղաքական մակարդակում լուծվի: Այս տրամաբանությամբ է, որ պետք է առավելապես հնարավորության սահմաններում առավել լավ մշակված, ձեւավորված իրավական գործընթաց սկսել»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ