Փետրվարի 21-22-ին Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Մոնրեալում տեղի ունեցան Համազգային պետական թատրոնի առաջին ներկայացումները: Բեմադրվեցին Նիկոլա Ծատուրյանի «Փրկության կղզի» և Աստղիկ Սիմոնյանի «44 աստիճանի վրա» ներկայացումները: Ներկայացումներին ներկա գտնվող Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով` անդրադառնալով հայկական թատերարվեստի դարավոր պատմությանը, ավանդույթներին և ներկա զարգացումներին:
Այցի շրջանակներում թատերախումբը` տնօրեն Վարդան Մկրտչյանի ղեկավարությամբ, հանդիպում ունեցավ նաև Օտտավայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Համազգային թատրոնի ներկայացումները կբեմադրվեն նաև Տորոնտոյում փետրվարի 27-ից մարտի 1-ը:
ՀՀ ԱԳՆ