Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդուարդ Մինասյան. «Մեր առաջին խնդիրը հատուցման պահանջն է»

Փետրվար 26,2015 16:17

Էդուարդ Մինասյանը Էրդողանի՝ պատմաբանների հանձնաժողով կամզմելու առաջարկությունը աբսուրդ է համարում:

«Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախաշեմին մենք՝ գիտնականներս, իսկապես  խնդիրներ ունենք լուծելու»,- փետրվարի 26-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդուարդ Մինասյանը:

Նա առաջին խնդիրը համարում է ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը, այլ նաեւ հատուցման պահանջը, որը դրվել է նաեւ Համահայկական հռչակագրով: Նա համարում է, որ հայ ժողովուրդը ճանաչման ուղղթությամբ ձեռքբերումներ ունի, օրինակ՝ երկու տասնյակից ավել երկրներ ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը. «Թուրքիան այսօր անընդհատ պնդում է պատմաբանների հաձնաժողով կազմել, համատեղ հարցեր քննարկել, որը աբսուրդ է եւ կնշանակի կասկածանքի տակ դնել ցեղասպանության խնդիրը, այն դեպքում, երբ կան միջազգային ասպարեզում արխիվները ՝ Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Ամերիկան եւ գրեթե բոլոր երկրների, որոնք դեսպանություններ են ունեցել Կոստանդնապոլսում, արխիվները բաց են: Դա ուղղակի քննարկման առարկա չէ»:

Պարոն Մինասյանն ասաց, որ հատուցում ասելով պետք է նկատի ունենալ նաեւ նյութական կողմը. «Գիտենք, որ նույնիսկ հենց պատերազմի ժամանակ 1915 թվականին դեռեւս թուրքական ոսկին ուղարկվեց գերմանական բանկեր, որն այն ժամանակվա տվյալներով կազմում էր մոտավորապես 30 միլիոն, իսկ այսօր, որ հաշվարկում են 320 միլիոն դոլարից անցնում են հաշվարկները: Չմոռանանք մեր ազգային պատվիրակության հաշվարկները, Ավետիս Ահարոնյանի հաշվարկները, 14.5 միլիարդ ֆրանկ էին հաշվում գումարը, իհարկե՛, այսօրվա  չափանիշներով այդ գումարն հասնում է 100 միլիարդ դոլարի: Գումարած դրան մենք հայրենազրկվել ենք, որը շատ կարեւոր հանգամանք է, տարածքային խնդիրներ ունենք լուծելու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728