ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սերբիայի Հանրապետության Բելգրադ քաղաքում:
Այցի շրջանակում այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և Սերբիայի հարկադիր կատարողների ազգային պալատի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր` կողմերի միջև համագործակցության հիմքերի ստեղծման, փոխադարձ կապերի ամրապնդման, համատեղ աշխատանքների համակարգման և իրականացման նպատակով:
Փաստաթղթի ստորագրումից հետո մեկամսյա ժամկետում կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ, որը ողջամիտ ժամկետում կմշակի և կողմերի հաստատմանը կներկայացնի ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և Սերբիայի Հանրապետության հարկադիր կատարողների ազգային պալատի միջև համագործակցության միջոցառումների ծրագիր: Նախատեսվելիք միջոցառումների ցանկի նախանշման և հստակեցման նպատակով կապահովվեն նաև կողմերի միջև փոխադարձ այցելություններ և աշխատանքային քննարկումներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ