Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի խոսնակը ակնկալում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերածնունդ, եթե Ռուսաստանի «ազգային շահերը» հարգվեն. CNN

Փետրվար 26,2015 16:11

«Շատ բան է փոխվել այն ժամանակներից, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանի Դաշնությունը կարեւոր գործընկերներ էին»,- այս մասին CNN-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահականի մամուլի քարտուղար, Վլադիմիր Պուտինի աջ ձեռք Դմիտրի Պեսկովը:

«Եկեք անկեղծ լինենք: Շատ անսպասելիորեն շատ ջուր է անցել կամուրջների տակով, այդ ժամանակներից հետ»,- ծիծաղելով ասել է Պեսկովը եւ հավելել, որ իրենք Եվրոպայի սրտում՝ Ուկրաինայում, ականատես են եղել շահերի մեծ բախման. «Այդպիսով Կիեւում մեկ տարի առաջ տեղի ունեցած զինված հեղաշրջումից հետո, Ռուսաստանը շատ հասկանալի դիրք գրավեց, շատ անկեղծ, շատ բաց եւ շատ ամուր»:

Պուտինի օգնականը նշել է, որ իրենք ուզում են, որ իրենց ազգային շահերը, իրենց ինքնիշխան իրավունքները եւ ինքնիշխան շահերը հարգվեն. «Եվ երբ դա պատահի, նոր վերածննդի ժամանակներ կգան մեր միջազգային հարաբերություններում»:

Մինսկի համաձայնագրի ստորագրումից երկու շաբաթ անց, ըստ ԵԱՀԿ-ի տեղեկատվության, ծանր զինատեսակները դուրս են բերվում բախումների գոտուց, սակայն պարզ չէ դրանք դուրս են հանվում, թե պարզապես տեղափոխվում են:

Պեսկովը ընդունել է, որ զենքերի դուրսբերումը «շատ զգայուն» գործընթաց է, բայց Դոնեցկում կռվողները սկսել են հանել իրենց ծանր զինատեսակները: «Մենք տեղեկություն ենք ստացել, որ ԵԱՀԿ-ն հրաժարվել է ներկա գտնվել դուրսբերման գործընթացին»:

Այս պնդմանը CNN-ի հետ զրույցում հակադարձել է ԵԱՀԿ-ի մամուլի քարտուղար Միխայիլ Բոսիուրկիուն. «ԵԱՀԿ-ն փորձում է վիճարկելի տարածքներ մուտք գործել: Եվ անջատողականները, եւ Ուկրաինայի զինվորականները տեղեկացնում են իրենց զենքերի, դրանց տեղափոխման ճանապարհների եւ պահպանման վայրերի մասին»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Atshak says:

    բալիկ ջան: 🙂 Պեսկովի պաշտոնը ոչ թե “Պուտինի խոսնակ” է, այլ “Նախագահի մամուլի քարտուղար”:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728