Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը`Հովիկ Աբրահամյանի բիզնեսների մասին

Փետրվար 26,2015 15:21

 «Առաքել Մովսիսյանի վրա կան հաղթանակի արյան բծեր»:
«Այլ բան է ունենալ բիզնես, այլ բան է զբաղվել բիզնեսով»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկ, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, արած այն հայտարարությունը, որ ինքը բիզնես չունի: Գաուստ Սահակյանը հավաստիացնում էր, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «մինչև ուշ գիշեր» զբաղվում է երկրի գործով, բիզնեսով չի զբաղվում:

Լրագրողներից մեկը հարցրեց`ԱԺ նախագահը նույնը կարո՞ղ է ասել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի մասին, ով հայտնի է իբրեւ «բիզնես լեդի», Գալուստ Սահակյանն ասաց, թե վերջինս պարզապես չի կարող զբաղվել բիզնեսով: Գալուստ Սահակյանն, իհարկե, լավ է զգում, երբ մարդիկ զբաղվում են բիզնեսով ու դա ասաց բարձրաձայն, սակայն մի բան իր համար հստակ է`պետական պաշտոնյան չպետք է զբաղվի բիզնեսով:

Իր կարծիքով ինչո՞վ պետք է զբաղվի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը`ԱԺ նախագահին հարցրեցին լրագրողները: Գալուստ Սայհակյանը դեմ չէ, որ Ծառուկյանը զբաղվի թե քաղաքականությամբ, թե բիզնեսով, սակայն պետք է տարանջատի և որոշի, թե ինչո՞վ է զբաղվելու: «Իմ կարծիքով Հայաստանի համար ավելի անհրաժեշտ է բիզնեսը, քան քաղաքական գործունեությունը, քաղաքական գործունեությամբ պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները, որոնք տարիներ շարունակ անցել են փորձությունների ճանապարհով, ունեցել են կտտանքներ, վերելքներ և վայրէջքներ»,- մանրամասնեց Սահակյանը:

Հարց հնչեց` արդյո՞ք ՀՀ-ում բոլոր քաղաքականությամբ զբաղվողներն են պրոֆեսիոնալներ: «Երբ պատգամավոր են, զբաղվում են քաղաքականությամբ, բայց քաղաքական գործիչ դառնալը դա մի բարդ ճանապարհ է, չեմ կարող ասել, որ ցավոտ ճանապարհ չէ, բայց տեսնում ես, որ քո հպարտություններն էլ դա է»,- պատասխանեց Գալուստ Սահակյանը: Ճշտող հարցին`ովքե՞ր այն ՀՀԿ-ականները, ովքե՞ր պոտեցյալ ունեն քաղաքական գործիչ դառնալու` ԱԺ նախագահն ասաց, որ այդ գնահատականը ժողովուրդը կարող է տալ. «Օրինակ 2000 թվականից ինձ ասել են քաղաքական գործիչ, բայց ես ինձ չեմ համարել, այլ 2005-2006-ից հետո ինձ համարեցի քաղաքական գործիչ, որովհետև դա գործիչների տրադիցիոն շարունակությունն էր»:

Արձագանքելով լրագրողներից մեկի հարցին էլ` Գագիկ Ծառուկյա՞նն է լավ քաղաքական գործիչ, թե՞ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը, ԱԺ նախագահն ասաց, որ երկուսին էլ կարելի է բնութագրել դրական այն առումով, որ մինչև հիմա «Առաքել Մովսիսյանի վրա կան հաղթանակի արյան բծեր», իսկ Ծառուկյանին էլ կարելի է խրախուսել, որ լուրջ հաջողություններ բերեց Հայաստանի տնտեսական գործընթացներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728