Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը հեռուստաալիք է ուզում ունենալ, ինչպես ՀՀԿ-ն ունի 15 ալիք, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն

Փետրվար 26,2015 14:53

ԱԺ-ում շարունակվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2014-ի գործունեության մասին հաղորդումը:

ՀԱԿ խմբակցության պատգամավորները՝ Արամ Մանուկյանը եւ Լեւոն Զուրաբյանը, ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանին դժգոհեցին, որ ընդդիմությունը լավ չի ներկայացվում Հանրային հեռուստաընկերությամբ: Գագիկ Բունիաթյանը հերքեց. «Պարոն Մանուկյան, ես 3 տարի ղեկավարել եմ Հանրային հեռուստաընկերությունը, դուք լավ ներկայացված եք եղել»:

Արամ Մանուկյանը պնդեց՝ ոչ 2013-ին, ոչ 2014-ին բացարձակ հրավեր չի եղել մեր ամբողջ խմբակցությունից: Նրա խոսքերով՝ «Ոչ թե Հանրային հեռուստատեսություն է, այլ ընդամենը Հանրապետականի հեռուստատեսություն է»:

Լեւոն Զուրաբյանը հարցրեց. «Մինչեւ 2008-ը Հայաստանն ունեցել է 21 անալոգային դիապազոն: Դրանից հետո ITU-ի որոշմամբ՝ Հայաստանին վերապահվել է ընդամենը 7 անալոգային հաճախականություն:  Ո՞նց են ՀՀ իրավունքները ոտնահարվել, Հայաստանը զիջել է: Այդ 7-ից 3-ը թվայնացրել եք, հիմա ամեն մի անալոգային հաճախականության վրա միացվել է 6 թվային հաճախականություն, ընդհանուր թվով՝ 18 թվային հաճախականություն օգտագործվում է: Ի՞նչն է խանգարում, որ նաեւ 4-րդ անալոգային հաճախականություն թվայնացնեք, ինչը հնարավորություն կտա եւս 6 թվային հաճախականություն ունենալ: Դա կլուծի Հայաստանում բազմակարծության ապահովման խնդիրը, բոլորը գոհ կլինեն: Մրցութային սահմանափակումների կարիք չի լինի, որովհետեւ այդ մրցույթները դարձել են քաղաքական գործիք՝ սահմանափակելու այլ քաղաքական ուժերի հնարավորությունները՝ երեւալ եթերում: Օրինակի համար, ՀՀԿ-ի հետ ասոցացվում է մոտ 15 կանալ, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը ամեն մեկը մեկ կանալ ունի: Չհասկացանք, մենակ ՀԱԿ-ն ու «Ժառանգությո՞ւնն» են, որ այս պատկերից պետք է դուրս մնան: Մենք էլ ենք ցանկանում ազատ հասանելի լինենք մեր հանրությանը, եւ ոչ թե ստիպված լինենք հանրահավաքներով մեր ճշմարտությունը հասցնենք ժողովրդին: Հանրահավաքներն էլ չենք կարողանում իրազեկել: Օրինակ, մարտի 1-ին հանրահավաք ունենք, եթե ունենայինք սեփական հեռուստատեսություն, կիրազեկեինք»:

Գագիկ Բունիաթյանը պատասխանեց, որ թվային հաճախականության բաժանումն իրենց հետ կապ չունի, Կապի նախարարության խնդիրն է: Ինչ վերաբերում է հեռուստաընկերությունների կուսակցականացմանը՝ նա վստահեցրեց. «Ոչ մի կուսակցություն հեռուստաալիք չունի: Որ նշեցիք 15-ը սենց, նենց, ունենք 18 հեռուստաընկերություն՝ չհաշված մարզայինները:  Կուսակցությունները չունեն ալիք, կուսակցական ալիք չկա»:

Լեւոն Զուրաբյանը հստակեցրեց, որ քաղաքական վերահսկողություն ունեն կուսակցություններն այդ ալիքների վրա. «Մենք չունենք, չենք կարողանում իրազեկել»:

Լեւոն Զուրաբյանը վստահեցրեց, որ մարտի 1-ի հանրահավաքի լուրն ուղարկելու են, թող հանձնաժողովի միջամտությամբ հեռուստաընկերություններն իրազեկեն այդ մասին քաղաքացիներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728