Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զիաֆետ Ասկերով. «Մենք չեն կարողանում հասկանալ Իրանի եւ Հայաստանի ջերմ հարաբերությունների իմաստը». APA

Փետրվար 26,2015 13:18

«Պաշտոնական տվյալներով Իրանի տարածքում 35 միլիոն ադրբեջանցի է ապրում, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 40 միլիոն: Իրանը հայտարարում է, որ իսլամական, շիական երկիր է: Եթե մենք մուսուլմաններ ենք, եղբայրներ, շիաներ, ապա մենք չենք հասկանում Իրանի եւ Հայաստանի ջերմ հարաբերությունների իմաստը»,- այս մասին ըստ APA.az-ի, ասել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Զիաֆետ Ասկերովը:

Նա նշել է, որ այս անհանգստություն առաջացնող հարցը քննարկվում է Իրանի խորհրդարանականների հետ հանդիպումներում. «Բայց նրանք ասում են, որ սա Իրանի անկախ քաղաքականությունն է, եւ ոչ ոք չի կարող խառնվել դրա մեջ: Մենք չենք էլ խառնվում»:

Ըստ Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխնախագահի՝ այսպիսի հանդիպումներում իրենց հիշեցնում են Ադրբեջանի եւ Իսրայելի բարեկամական հարաբերությունների մասին. «Մեզ հարցնում են. ինչո՞ւ է Ադրբեջանը ընկերություն անում Իսրայելի հետ: Իսկ մենք ասում ենք, որ դա Ադրբեջանի քաղաքականությունն է»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728