Այսօր կառավարության շենքի առաջ մի խումբ ակտիվիստներ կարտոֆիլներով բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի: Ակցիայի մասնակիցներին վիրավորել էր երեկ՝ Շիրակի մարզում գյուղատնտեսների հետ հանդիպման ժամանակ, նախարարի արած մի արտահայտությունը՝ կարտոֆիլը աղջկա պես մի բան է, առաջին ուզողին պիտի տաս:
Երիտասարդ աղջիկները եւ տղաները որոնք՝ «Նախարար, քո երեխեքին էլ ա կարտոֆիլ մեծացրել», «Նախարար, կարտոֆիլն ու աղջիկն իրարից չես տարբերո՞ւմ» ցուցապաստառներով էին, Սերգո Կարապետյանից պահանջում էին բոլոր աղջիկներից ներողություն խնդրել: Ի նշան բողոքի՝ նրանք կառավարության շենքի առաջ մի քանի կիլոգրամ կարտոֆիլ էին լցրել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև