Նրանք պետությունից օգնություն են ակնկալում:
Փետրվարի 24-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց համայնքի ղեկավար Հմայակ Նազարյանը, դիմելով արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանին, ասաց, որ նախարար Արմեն Երիցյանի սահմանագոտի այցելության ժամանակ բարձրացվել է իրենց գյուղի համար կարեւոր մի խնդիր: Վերջին տարիներին Կիրանցը բնակչության աճ ունի: Գյուղում 15 ընտանիք կա, որտեղ համատեղ ապրում են 2-3 ծուխ: Երիտասարդները զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ: Գյուղապետը մտահոգված է, որ եթե այդ երիտասարդ ընտանիքների բնակարանի հարցը չլուծվի, նրանք կարող են հեռանալ սահմանամերձ գյուղից:
Վաչե Տերտերյանն ասաց, որ Արմեն Երիցյանի Տավուշի սահմանագոտի այցելության ժամանակ բարձրացված բոլոր հարցերը արձանագրվել են, դրանք ըստ հնարավորի կլուծվեն, դրանք կներառվեն հեռանկարային զարգացման ծրագրերում: Փոխնախարարն ասաց, որ այդ 15 բնակարանի խնդիրը գնահատվել է 3 միլիոնական դրամ, այդ հարցում առաջիկայում ինչ-որ առաջընթաց կլինի:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ