Կանանց գերծանր քաշային կարգում ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, ուկրաինացի Օլգա Կորոբկայի անձնական քաշը 2011 թվականին Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում 166,6 կիլոգրամ էր: Հիմա նա կշռում է 109-110 կգ: Նիհարելու համար մարզուհին վերանայել է սնվելու կարգը եւ զբաղվել կրոսֆիտով:
Նույն 2011 թվականին դոպինգ օգտագործելու համար Կորոբկան որակազրկվել է չորս տարով: Սակայն ավելի ուշ նրա որակազրկումը կրճատվել է մինչեւ երկու տարի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ