Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախարարները պետք է գլխով պատասխան տան». «168 ժամ»

Փետրվար 26,2015 12:19

Այս շաբաթ Ազգային ժողովում քննարկվում էր ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների կողմից հեղինակած՝ «Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագիծը։ Ընդդիմությունն իշխանությանն էր մեղադրում կառավարման ճգնաժամի մեջ, իշխանությունն էլ ասում էր՝ ճգնաժամն ընդդիմությունում է։ Ի վերջո, երեկ քվեարկության դրվեց նախագիծը, որն այդպես էլ չընդունվեց։ Կա՞ իրականում կառավարման ճգնաժամ, և ի՞նչ պետք է անել՝ ճգնաժամից դուրս գալու համար։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ։

– Նիկոլ Փաշինյանի՝ նախագահին իմպիչմենտի ենթարկելու նախագիծը նույնպես չընդունվեց ԱԺ-ում։ Ուշագրավ էր, որ դրան դեմ քվեարկեց նաև ընդդիմադիր ՀԱԿ-ը։ Նրանք, որպես հիմնավորում՝ մասնավորապես, նշում էին, թե պատեհ ժամանակ չէ Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու համար։ Համաձա՞յն եք այդ հիմնավորումների հետ։

– Այդ ամեն ինչը լավ է՝ սիրուն փաստաթղթեր, ճանաչողություն մարդը կստանա… Ամեն ինչ վատ է, ընդունեցինք, ո՞վ է պատրաստ գլխով պատասխանատու լինել այս կամ այն ոլորտի համար։ Ո՞վ՝ անուն-ազգանուն։

Երբ մենք ինքնաթիռ ենք նստում, մենք պատկերացնում ենք, որ այդ ինքնաթիռ քշողներն ինչքան ստուգումներ են անցել, մասնագիտացում են ստացել, և այլն, հիմա իրենք ինքնաթիռ են քշում, որտեղ կարող է 300-400 կյանք իր պրոֆեսիոնալիզմից կախված լինել։ Պետությունը միլիոնների կյանքն է։

– Այսինքն՝ եթե չկա նման թեկնածու, ով պատրաստ է գլխով պատասխան տալ…

– Ուրեմն՝ հանգիստ պետք է խորտակվենք ու ոչ մեկից չդժգոհենք։ Մենք պետության կառավարմանը շատ թեթև ենք վերաբերվում։ Ի՞նչ է նշանակում՝  չստացվեց,  պատասխա՛ն  տուր, գնա  ցմահ   բանտարկվի։  Քանի՞  ընտանիք

քանդվեց, քանի ողբերգություն մենք տեսանք, ո՞վ է պատասխան տալիս։ Ընդ որում, այս գործող քաղաքական  էլիտայի 95%-ը,  անկախ նրանից՝ իշխանությա՞ն մեջ են, թե՞ ընդդիմության, իրենք են պատասխանատու, բայց ի՞նչ է ստացվում՝  հենց  դառնում  են ընդդիմադիր, ասում են՝ վախ, ինչ վատ է, հետո դառնում են իշխանավոր, ասում են՝ դուք չգիտեք՝ ինչեր է արվում։ Հետո՞։ Այ, երբ Հայաստանում ազգի կողմից պահանջվելու է գլխով պատասխանատվության  ինստիտուտը,  այդ ժամանակ՝ լռություն կտիրի Հայաստանում։

Անի ՔԵՇԻՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728