Անցյալում ճանաչված ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի ավագ որդին հոր տաղանդը չունի: «The Daily Mail»-ը տեղեկացնում է, որ 15-ամյա Բրուքլին Բեքհեմը չի ընկել Քաթար մեկնող երիտասարդական թիմի կազմ, ինչը մեկնաբանվում է նրանով, որ տղան վարպետությամբ զգալիորեն զիջում է հասակակիցներին: Հետեւաբար, մրցաշրջանի ավարտին նա կհեռացվի ակադեմիայից:
Շատերի կարծիքով Բրուքլին կրտսերն ակադեմիայում է միայն ճանաչված հոր անվան շնորհիվ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի