Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կարագացվի. «Ժողովուրդ»

Փետրվար 26,2015 12:02

Ոչ իշխանական եռյակին գլխատելով ոչնչացնելուց հետո փաստացի այլեւս ոչինչ չի խանգարում Սերժ Սարգսյանին՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկը հայտարարելու համար։

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է նշանակվել համապատասխան հրամանագրի հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 45 եւ ոչ ուշ, քան 60 օր հետո։ Այսինքն՝ եթե իշխանությունները գործընթացները մի փոքր արագացնեն, ապա ցանկության դեպքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող են անցկացնել սեպտեմբերին։ Իսկ դրանից շուտ անցկացնելու համար իշխանություններն արդեն պետք է արհեստական շտապողականություն դրսեւորեն, ինչը տվյալ դեպքում կլինի չարդարացված։ Ի սկզբանե Հայաստանի իշխանությունները ծրագրել են, որ սահմանադրական փոփոխությունները պետք է տեղի ունենան 2016 թվականի գարնանը։ Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին Սերժ Սարգսյանի հրամանագիրը հենց վերը նշված տրամաբանությամբ է կազմված, քանի որ նախագծի մշակման համար այն տասը ամիս ժամկետ է նախատեսում հայեցակարգի հաստատումից հետո։

Ներկայումս քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունները հնարավորություն ունեն սահմանադրական փոփոխություններն անցկացնել՝ կեղծման համակարգը համեմատաբար քիչ օգտագործելով։ Ուստի բացառված չէ, որ Սերժ Սարգսյաևը կնախընտրի հենց արագացված տարբերակը։ Ի դեպ, ոչ ոք չի կարող ասել, թե, ասենք, 2016-ին Հայաստանի քաղաքական դաշտն ինչպիսի տեսք կունենա, եւ արդյոք իրավիճակն ավելի բարեհաճ կլինի սահմանադրական փոփոխություններն անցկացնելու համար։ Համենայնդեպս, այսօր արդեն կուլիսային խոսակցություններ են պտտվում, որ մի շարք ուժեր, անկախ ԲՀԿ նախագահի նահանջից, այնուամենայնիվ, սահմանադրական փոփոխությունների դեմ կաշխատեն։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728