Հարավային երկաթուղու կառուցման ժամկետները կրկին հետաձգվեցին:
Այսօր տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասաց, որ երկու ամսով հետաձգվում է Հայաստանի Հարավային երկաթուղու (Իրան-Հայաստան երկաթուղի) կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների (ճանապարհային քարտեզի) ցանկի եւ Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան իրավական ակտերի ընդունման ժամկետները: Այս մասին նախարարը հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ կառավարության նիստում:
Գագիկ Բեգլարյանը երկաթուղու կառուցման հետաձգումը պայմանավորեց կոնցեսիոների կողմից բացասական դիրքորոշում ունենալով: Նա ասաց, որ պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ իրենց առաջարկությունները գտնվում են ավարտական փուլում ու կներկայացվեն լրացուցիչ: Այսօր որոշվեց՝ բանակցելով կոնցեսիոների հետ մինչեւ 2015 թվականի մայիսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման սկզբունքների եւ մեխանիզմների վերաբերյալ:
Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը նկատեց՝ հույս ունենք: Գագիկ Բեգլարյանն ասաց, որ հույս միշտ ունեն:
«Հույսով հո չե՞նք ապրի հարյուր տարի»,- ի պատասխան ասաց Հովիկ Աբրահամյանը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ