Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը հետին թվով բացահայտում է անում. «Ժողովուրդ»

Փետրվար 26,2015 11:51
Agvan Vardanyan

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՅԴ-ն մարտի 1-ին հրավիրված հանրահավաքին ներկա չի լինելու։ ՀՅԴ խմբակցության քարտուղարը վստահ է, որ Դաշնակցությունն այն ընդդիմադիր ուժն է, որն իր ոտքերի վրա ամուր կանգնած է։

– Պարոն Վարդանյան, ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ այսօր Հայաստանի ընդդիմությունը կաղում է, այն էլ՝ «3 ոտքից»։ ՀՅԴ-ն համամի՞տ է իշխանության ներկայացուցչի այդ տեսակետի հետ՝ նկատի առնելով այն, որ, իսկապես, այսօր Հայաստանի ընդդիմադիր դաշտում խնդիրներն ու անորոշությունը չափից ավելի շատ են։

– Ո՛չ, ես չեմ համարում, որ դա այդպես է։ Դաշնակցությունն ընդդիմադիր քաղաքական ուժ է ու ամուր կանգնած է իր ոտքերի վրա։ Իհարկե, վերջին զարգացումները, վերջին վերադասավորումներն ինչ-որ բան են փոխել ընդդիմադիր դաշտի որոշ հատվածում՝ եռյակում։ Բայց սա չի նշանակում, որ իշխանությունները պետք է մտածեն, թե իրենք խնդիրները լուծել են եւ այլեւս ազատ են ու կարող են անել այն, ինչ ուզում են։ Ընդհակառակը, որոշակի վերադասավորումներ եղել են, բայց երկրում առկա խնդիրները բացարձակապես չեն լուծվել ու իշխանություններն այս ամենից պետք է համապատասխան հետեւություններ անեն։

– Բայց իշխանությունները, կարելի է ասել, արձանագրում են այն, ինչն այսօր առկա է։ Ոչ իշխանական ուժերը համախմբվել էին քառյակ ֆորմատով, որը որոշ ժամանակ անց վերածվեց եռյակի, քանի որ Ձեր խմբակցությունը որոշեց «բաժանվել» նրանցից։ Չե՞ք կարծում, որ այսօր ՀՀ ընդդիմադիր դաշտը շատ «թույլ» է ու անկայուն։ Ձեզ համար հասկանալի՞ է ընդդիմության պահվածքը։

– Ես չէի ուզենա ուրիշների փոխարեն իրենց գործունեությունը գնահատել, բայց ես մի բան միշտ ասել եմ՝ երբ որ կար մի շրջան, որ մեծամասնությունը չափազանց ինքնավստահ էր գործում ու ասում էր, որ մենք ընտրություններում հաղթել ենք, ու մեր դեմ խաղ չկա, անհրաժեշտություն առաջացավ ընդդիմադիր քաղաքական, խորհրդարանական ուժերի համախմբման։ Ու այդ առումով քառյակը շատ արդյունավետ գործում էր, որովհետեւ կար սկզբունք, կոնկրետ խնդիրները ձեւակերպում էինք, եթե բոլորս համաձայնվում էինք այդ խնդրի շուրջ, փաստաթղթավորում էինք, հիմնավորում էինք եւ հետապնդում էինք։ Ցավոք, հետագայում քառյակը դադարեց այդպիսին լինելուց, մենք հայտնի պատճառներով դուրս եկանք քառյակից, բայց ես նաեւ ուզում եմ հետին թվով ասել, որ դա միայն մեր ցանկությամբ չէր։ Մյուս ուժերում կային նաեւ շրջանակներ, որոնք շատ էին ուզում, որ մենք չլինենք քառյակում, ու դրանից հետո իրենց գործունեությունը գնաց այլ ուղղությամբ։ Մենք պնդում էինք, պահանջում էինք, որ չի կարելի երկրում առկա բոլոր հարցերը եւ սահմանադրական բարեփոխումները բերել, խառնել իրար, դրանք պետք է զուգահեռ ընթանան:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728