Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդակոծված համայնքներին 6 միլիոն դրամ

Փետրվար 26,2015 11:48

Տավուշի սահմանամերձ համայնքներում վերջին շրջանում պարբերաբար տեղի ունեցող կրակահերթերի հետեւանքով վնասված բնակելի տների բնակիչներին աջակցություն կտրամադրվի: Այսօր այս մասին կառավարության նիստին ասաց

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Բյուջեի պահուստային ֆոնդից 6 մլն դրամ կտրամադրվի Տավուշի մարզպետարանին: Նախարարի խոսքերով հունվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած գնդակոծությունների հետեւանքով վնասվել է մարզի Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Չինարի եւ Պառավաքարի գյուղերի բնակիչների գույքը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ընդհանուր առմամբ վնասվել է 6 համայնքի 134 բնակչի գույք՝ 6 միլիոն 337 հազար դրամ արժեքով: Մասնավորապես՝ մարզի Բերքաբեր համայնքում գնդակոծությունների հետեւանքով տուժել է 66 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 2 միլիոն 668 հազար դրամ:

Բարեկամավան համայնքում տուժել է 28 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 1 միլիոն 601 հազար դրամ: Չինարի համայնքում գնդակոծություններից տուժել է 4 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 88 հազար դրամ: Կոթի համայնքում տուժել է 31 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 1 միլիոն 096 հազար դրամ: Բաղանիս համայնքում գնդակոծությունների հետեւանքով տուժել է 2 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 105 հազար դրամ: Մարզի Պառավաքար, Կոթի և Բերքաբեր համայնքներում հունվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում վնասվել է թվով 3 մեքենա, վնասի ընդհանուր չափը կազմում է 778 հազար դրամ: Կառավարությունը նաեւ հաստատեց սահմանամերձ համայնքների բնակիչների գազի, լույսի եւ ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման որոշումը բյուջեից հատկացնելով 928 մլն դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728