Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկու հանքանյութի գողության մեջ մեղադրվողը հաղորդել է, որ ճնշումների ներքո է հայտնել հանցագործության կազմակերպչի և խմբի մյուս անդամների մասին տվյալները

Փետրվար 26,2015 11:33

ՀՀ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով մի խումբ անձանց կողմից ոսկու հանքավայրից հանքանյութի գողություն կատարելու մեջ մեղադրվող Նվեր Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի  փետրվարին Վարդենիսի իրենց տանը խուզարկություն կատարելուց հետո ՀՀ ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել բաժին, որտեղ 6 ժամ պահել են, այդ ընթացքում ինչպես հատուկ ծառայություն իրականացնող անձը, այնպես էլ` քրեական գործը քննող քննիչը ճնշումներ են գործադրել իր նկատմամբ, և ինքը ստիպված է եղել իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ թե´ իր, թե´ հանցագործության կազմակերպչի ու թե´ խմբի մյուս անդամների վերաբերյալ:

Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առ­թիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728