Երուսաղեմում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության երկրորդ տուրում Հայաստանի ինը ներկայացուցիչներից չորսը՝ Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Վլադիմիր Պողոսյանը առավելության հասան մրցակիցների նկատմամբ: 240 մասնակիցներից միայն 26 շախմատիստ է, որ երկու հաղթանակ է տոնել եւ նրանց շարքում են Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ