Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտի «Ստրանջա»-ի մրցաշարում մեր 7 բռնցքամարտիկները կպայքարեն կիսաեզրափակչի ուղեգրի և մեդալի համար

Փետրվար 26,2015 10:56

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում  է բռնցքամարտի «Ստրանջա»-ի  66-րդ միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացված է 10-ը բռնցքամարտիկով: Երեկ ասպարեզ ելած մեր 6 բռնցքամարտիկներից 4-ը հաղթեցին իրենց մրցակիցներին: Իր 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով կրկին մրցելով Բուլղարիան ներկայացնող մարզիկի հետ ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին: Վստահ հաղթանակ տոնեց նաև 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, ով առավելության հասավ Իռլանդացի Իռվին Բռանդանի նկատմամբ: Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տոնեց նաև 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, ում մրցակիցը պանամացի Ժաիմ Մունոզն էր: Իր առաջին մենամարտում հաղթանակ տոնեց նաև 75 կգ քաշային՝  մրցաշրջան 2014-ի Հայաստանի լավագույն մարզիկ, Արման Հովհիկյանը, ով պարտության մատնեց Բուլղարիան ներկայացնող Անտոն Դմիտրովին:

Ցավոք 64 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Բաչկովն ու 81 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Նարեկ Մանասյանը պարտություն կրեցին: Հովհաննես Բաչկովը զիջեց Լորենցո Ստոմայորին, իսկ Նարեկ Մանասյանը՝ Ռադոսլավ Պանտալևին:

Այսօր «Ստրանջա»-ի   մրցաշարում կկայանան ¼ եզրափակչի մենամարտերը: Մեր 10 բռնցքամարտիկներից 7-ը կպայքարեն կիսաեզրափակչի ուղեգրի  և միևնույն ժամանակ մեդալի համար:

49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը կմենամարտի Մեծ Բրիտանիան ներկայացնող Ժոզեպ Մապոշ Ձիկամանիի հետ: 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանի մրցակիցը կրկին անգլիացի  Ջեք Բատեսոնն է, ով հանդիսանում է այս քաշային կարգի Անգլիայի ուժեղագույն մարզիկը: 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի ղազախ Զաբոլատ Տիլեգենուլի հետ: 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանի մրցակիցը Չեխիան ներկայացնող մեր հայրենակից Էրիկ Ագատելյանն  է: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը այս մրցաշարի իր 3-րդ մենամարտում կփորձի հաղթահարել Ուզբեկստանը ներկայացնող Իսրաիլ Մադրիմովի արգելքը: 75 կգ քաշային Արման Հովհիկյանը կմենամարտի ուկրաինացի Վալերի Խարլամովի հետ, իսկ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանի մրցակիցը կլինի բուլղարացի Քրիստիան Դմիտրովը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի

 մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728