ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ընդդիմությանն ուղղված բոլոր քննադատություններին համարժեք պատասխան կտա. «Չկասկածեք»: Մեր դիտարկմանը, որ ԱԺ-ում կառավարման ճգնաժամի մասին քննարկումները վերածվեցին ընդդիմության ճգնաժամի քննարկման՝ Լեւոն Զուրաբյանը չհամաձայնեց. «Բացարձակապես այդպիսի բան չի եղել»:
Այն, որ ԱԺ-ում այս օրերի ընթացքում ամենաշատը հարվածներ եղան ընդդիմության ուղղությամբ, Լեւոն Զուրաբյանը հակադարձեց. «Մարտի 1-ին էլ ամենաշատ հարվածներ եղան ընդդիմությանը, հետո՞ ինչ»: Մենք նաեւ ճշտեցինք՝ Դուք Ձեր ելույթում ասացիք, որ ԲՀԿ-ն խաղից դուրս է, Դուք ԲՀԿ-ին խաղից դո՞ւրս եք համարում, նա պատասխանեց. «Այս պահին խաղից դուրս չի՞»:
«Առավոտ» օրաթերթ
25.02.2015