Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բեգլարյան. «Ղարաբաղյան շարժման մասնակից լինելը դարձել է կրիայի պատյան»

Փետրվար 25,2015 22:38

27 տարի է անցել ղարաբաղյան շարժման սկզբից: Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, նոյեմբերյանցի գրող Սամվել Բեգլարյանին հարցրինք այդ շարժման ձեռքբերումների, թերացումների եւ  սխալների մասին: Նա ասաց.

«Երբ որ այն սկիզբ առավ՝  բնապահպանական թեմաներով, Աբովյանի շարժումը եկավ մինչեւ Երեւանի հրապարակ: Հասկացանք, որ դա ընդամենը դիմակ էր, ծածկոց էր, կար ենթատեքստ, կային ստորին խութեր, դա, այսինքն` ազգային շարժում էր, ազգային զարթոնքն էր: Եվ այն, որ մենք սկսեցինք ինչ ակնկալիքներով  եւ սկիզբը տեսանք՝ ինչ էր: Եթե դա համեմատենք այսօրվա հետ, հազար ներողություն, երբ շատ գեղեցիկ ծնողներից  պատահում է, չէ՞ ստացվում են  արատավոր երեխաներ, արատավոր ծնունդներ են լինում: Եվ այսօր, 20-25 տարի հետո արդյունքում ունենք երեխա, որը թե՞ արատով ծնվեց, թե՞ հետո ձեռք բերեց: Իմ կարծիքով, հետո ձեռք բերեց, սկզբից շատ մաքուր էր,շատ զուլալ էր, համազգային էր: Հետո հիվանդացավ անբուժելի վիրուսով: Ու այսօր հարյուրավոր, հազարավոր մարդիկ շահարկում են,ասում են, որ իրենք եղել են ազգային ազատագրական շարժման ակունքներում: Բայց  ընդամենը դա դրոշ դարձրած տեղավորվում են Ազգային ժողովում, հիմնարկներում:  Այսօր  ղարաբաղյան շարժումը, ազգային ազատագրական շարժման մասնակից լինելը դարձել  է կրիայի պատյան, այսինքն՝ դրանով պաշտպանվում են: Սակայն հայրենիքը նա չէ, որին ծառայություն մատուցած լինելը քո համար դրոշ դարձնես: Պարտավոր ենք ծառայել: Այսինքն՝ ստացվում է, որ ղարաբաղյան շարժումը չհասավ իր նպատակին, այլ ծառայում է անհատների, անձերի նպատակին: Դա շատ վատ վիճակ է, շատ տխուր վիճակ է: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է զատենք Հայաստան-Ղարաբաղ, սփյուռք-Հայաստան: Մենք ունենք մի ժողովուրդ՝ տարաբախտ, ցրված աշխարհով մեկ:  Այսօր մի ողբալի վիճակ է,երբ թուրքերը հայտարարում են՝ ի՞նչ հայկական սփյուռք, մեր երկրից են գնացել, մերն է: Այսօր Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղն իրենն է: Այսինքն՝ մենք շարունակ պայքարում ենք, որ ասենք, որ մեզ պատկացածը մերն է: Սա ողբերգական վիճակ է: Երբ որ  ազգի խնդիր կա, պետք  է մոռանանք  այն մարդկանց , ովքեր ղարաբաղյան շարժումը դրոշ են դարձրել, ովքեր ղարաբաղյան շարժումը իրենց անձին են ծառայեցնում: Ստիպված ենք մոռանալ»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garegin says:

    Շնորհակալություն պարոն Բեգլարյանից, ստեղծված իրավիճակը հակիրճ, սակայն դիպուկ և բազմակողմանի ախտորոշելու համար: Մնում է պարոնայք ղեկավարները լսեն, ընկալեն ու առաջնորդվեն իսկական հայրենասերի հորդորներով: Ի դեպ Տավուշի մարզը ևս հետ չի մնում այդօրինակ պատյանակիրներից:

  2. Garegin says:

    Ի լրումն նախորդ մեկնաբանության նշեմ, որ բոլորովին վերջերս իմացա ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանին, որը որևէ առնչություն չունի ազատամարտի հետ, ԵԿՄ Տավուշի մարզային կառույցի ղեկավարի տեղակալ ընտրելու կամ նշանակելու մասին: Հավանաբար Սամվել Առաքելյանը նույնպես համարում է, որ մարզպետի պաշտոնը զբաղեցնելու համար իրեն միայն ԵԿՄ-ի պատյանն է, որ չի հերիքում: Իմ կարծիքով, ձեռք բերված արատի մասով սա ևս մեր տարածքի ամենավառ օրինակներից մեկն է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728