Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի կարգավիճակի հստակեցվում է պետք. Քաղաքացիական պայմանագրի խորհրդի անդամ

Փետրվար 25,2015 21:03

Քաղաքացիական պայմանագրի խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը այն կարծիքին է, որ Արցախի կարգավիճակի հարցում հստակեցում է պետք. Արցախը Հայաստա՞ն է,  թե՞՝ ոչ, թե՞ այլ կարգավիճակ է պետք:

Նա այսօր Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած Բերձորյան քննարկումների ժամանակ զուգահեռներ տարավ խորհրդարանի անդամների ավտոերթից առաջ եւ 2007-2008 թթ «մարտի մեկի՞ դեպքերից հետո:

«Այն ժամանակ փոքր խմբով փորձեցինք գնալ Արցախ՝  հասկանալու տեղի երիտասարդության տրամադրությունները: 2007-08-ին էլ նույն տրամադրություններն էին,  ինչպիսին Բերձորի ավտոերթից առաջ էր: Պարզվեց՝ միֆականացումը, թե սուպեր ժողովրդավարական կարգեր են հաստատված Արցախում փլվեց: Այս միֆը, իհարկե,  լավ էր, որովհետեւ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում կարողանում էինք հակադրել Արցախը Ադրբեջանի հետ: Ինչո՞ւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, որովհետեւ Արցախում հաստատված է սուպեր ոստիկանական համակարգ, ամեն տեղ կարող ես նկատել հատուկ ծառայությունների աշխատակիցների»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Ըստ նրա, Արցախի իշխանությունները չէին կարող հանդուրժել այն փոքր խմբի, որը գնում էր Արցախ խնդիրները բարձրաձայնելու. «Բակո Սահակյանի իշխանությունը նման քայլ չէր կարող թույլ տալ: Բայց ինչ հասկացավ ոստիկանությունը կատարվածից, թերեւս այն, որ նման կերպ գործելով՝ կարող են լրջագույն խնդիրներ ունենալ միջազգային, հայաստանյան հանրության, ինչպես նաեւ սփյուռքի հայերի աչքում: Սա լրջագույն  հարված կլինի Արցախ -սփյուռք հարաբերություններին, կնվազեցնի շփումները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը` Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728