ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի և պաշտոնատար այլ անձանց հետ միասին ներկա է գտնվել Մեծ Զորավար Անդրանիկ Օզանյանի 150-ամյակին նվիրված համերգ-երեկոյին:
Երևանի քաղաքապետարանի և «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախաձեռնությամբ Ալ. Սպենդիարյանի անվան Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված համերգ-երեկոյի ընթացքում ներկայացվել են մեծ Զորավարի ասույթներն ու պատգամները: Միջոցառումն ուղեկցվել է ազգագրական երգ ու պարով: Ներկայացվել են նաև Անդրանիկ Օզանյանի կյանքի ու գործունեության մասին պատմող ուշագրավ դրվագներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն