Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի նիստ

Փետրվար 25,2015 20:03

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Խորհուրդը քննարկել և հաստատել է ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի տեխնիկական հսկողության և Տրանշ 4-ի տեխնիկատնտեսական ուսումնասիրության, նախնական նախագծման և մոտ 60 կմ-ի մանրամասն նախագծման խորհրդատուի ընտրության մրցույթի արդյունքները և պայմանագիրը, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի 2015թ. պահպանման ծախսերի նախահաշիվը:

Զեկուցվել է, որ ճանապարհային միջանցքի Տրանշ 1-ի (Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ հատվածներ` 31կմ) շրջանակում վերակառուցվող ճանապարհի շինարարության 31 կմ ընդհանուր երկարությամբ բետոնե ծածկն արդեն իրականացված է: Միաժամանակ տեղեկացվել է, որ Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին 42 կմ երկարությամբ հատվածում նախատեսվում է բետոնե ծածկի աշխատանքները սկսել 2015 թվականի տարեվերջին և ավարտին հասցնել մինչ 2017 թ.: Այժմ ընթացքի մեջ են նախապատրաստական աշխատանքները: Նշվել է, որ  Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 3-րդ Տրանշի (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) հատվածում այժմ իրականացվում են հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրերի մշակման աշխատանքները:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728